ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

18:44 25.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից:

Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում խոսել է 2021-2022 թվականներին Հայաստանում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին՝ շեշտադրելով, որ դրանք համահունչ են ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի ծրագրերին: Նա նաև անդրադարձել է երիտասարդների կարողությունների զարգացմանը, նորարարության խթանմանը, կամավորության զարգացմանն ուղղված ծրագրերին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՊՀ անդամ պետությունների «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի միջազգային փուլի միջոցառումներին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները՝ նշելով նաև նախագծի ազգային փուլի ընթացակարգի մանրամասները:

«2021 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել էր ավելի քան 135 հայտ՝ 20 անվանակարգերում, որոնցից 5-ը հաղթող է ճանաչվել։ Այս տարի 5 անվանակարգերում ներկայացվել է 53 հայտ, արդեն ընտրվել են 5 լավագույն գաղափարները։ Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 28-ին»,- ասել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ 2021 և 2022 թվականների լավագույն հայտերը Հայաստանի կողմից կուղարկվեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» եզրափակիչ փուլին։

Նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել են 2024, 2025, 2026 թթ. «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակ ստանալու քաղաքների տարբերակները: 2026 թվականի «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակի համար Արթուր Մարտիրոսյանի առաջարկով ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում որոշվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքը ներկայացնել ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ համապատասխանաբար ներկայացնելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմանը։

Հարուստ պատմամշակութային ժառանգության, համապատասխան ենթակառուցվածքների առկայության կողքին ներկայացվող հիմնավորումների շարքում շեշտադրվել է, որ Կապանում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, 2021 թվականի հոկտեմբերին անցկացվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը: Սյունիքի մարզկենտրոնում է անցկացվել նաև նույն թվականի «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նախագծի միջազգային փուլը, որի մասնակիցները տպավորված էին մեկնել Կապանից։

Ինչ վերաբերում է 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, ապա ըստ փոխնախարարի` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին նախատեսվում է ԱՊՀ գործընկեր երկրների երիտասարդության մասնակցությունը հիբրիդային ձևաչափով:

Նա նաև նշել է, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է 1 ոսկե և 3 արծաթե մեդալ։

Նիստի ընթացքում ներկայացվել են ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի գործունեության ու երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը: Անդրադարձ է եղել համատեղ նախատեսվող միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, մարզային երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

14:47 11.07.2025

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և այժմ 105-րդն է: Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, հետո ոչ–ոքի՝ 2-2 էր գրանցել Չեռնոգորիայի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն […] ...

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

14:38 11.07.2025

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ […] ...

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

14:34 11.07.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և պատվերով՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտնականների […] ...

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

14:23 11.07.2025

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որպես Սուպերմենի գեներացված պատկերը՝ ամերիկացի առաջնորդին անվանելով «հույսի խորհրդանիշ»։ Ավելի վաղ Թրամփը ինքը հրապարակել էր արհեստական ​​բանականության կողմից ստեղծված պատկեր, որտեղ նա ներկայացել էր որպես Հռոմի պապ։ «Թրամփի նախագահությունը. ճշմարտություն, արդարադատություն և ամերիկյան ուղի», – ասվում է պատկերի վրա գրված տեքստում։ ...

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

14:10 11.07.2025

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ […] ...

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:58 11.07.2025

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...

BACK_TO_TOP