20:35 28.11.2022
Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», ինչին Ադրբեջանը դեմ է արտահայտվել: Ո՞րն է Ալիևի նման դիրքորոշման իրական պատճառը: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ:
«Պարզ չէ, թե Ալիևին ավելի ձեռք է տալիս, որ Ֆրանսիան լինի միջնո՞րդ, թե՝ կողմ, որովհետև եթե նա հրաժարվի Ֆրանսիայի միջնորդությունից, իսկ սա լիովին տեղավորվում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ուրեմն Ադրբեջանը մերժում է ընդհանրապես Եվրոպական միջնորդությունը՝ այս իմաստով, թեև եթե իրեն Տոյվո Կլաարը ողջունում է, որ դեռ պատրաստակամ է եվրոպական միջնորդության, դա, գուցե, նշանակում է, որ Եվրոպայում էլ պատրաստ են, որ Ֆրանսիան կարող է դառնալ կողմ: Այսինքն՝ վերցնի հայկական կողմը, որովհետև մինչև հիմա Սենատի բանաձևը խորհրդակցական բնույթ ուներ Ֆրանսիայի իշխանությունների համար, և տարօրինակ է, որ Ալիևը կշտամբում է Մակրոնին նման բանաձևի համար:
Ամեն դեպքում, Սենատը օրենսդիր մարմին է, ոչ թե՝ գործադիր և դա ավելի շուտ պատրվակ էր, քան իրական հիմք նման քննադատության համար: Ալիևը հասկանում է, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ ԱՄՆ-ը բավական օբյեկտիվ են իրենց միջնորդական առաքելությունը կատարելիս՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը լիովին Ադրբեջանի կողմն է բռնել: Ալիևը կարող է դրդել Ֆրանսիային, որ վերջինս կողմ դառնա. արդյո՞ք Հայաստանին ձեռք է տալիս, թե՝ ոչ, ես կարծում եմ, որ այո: Կարծում եմ՝ Ֆրանսիայի ձեռքերը մեծապես կազատվեն»,- ասաց վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...