22:00 28.11.2022
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս որոշել է անդրադառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է այդ հարցը իր այսօրվա նիստում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և կա՞ կոնկրետ բանաձևի նախագիծ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Քննարկումները Երևանի ժամանակով ժամը 19:00-ին են սկսվել, մինչև այս պահը ես տեղեկություն չունեմ արդյունքների մասին: Քննարկվում է հայանպաստ մի բանաձև ընդունելու առաջարկ: Առայժմ առաջարկ է, ոչ թե կոնկրետ բանաձևի նախագիծ: Փաստաթուղթը կոչվում է «Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու մասին»: Իրականում քիչ բան է հայտնի այս նախաձեռնության մասին: Ֆրանսիայի ԱԺ պաշտոնական կայքում միայն հիշատակվում է, որ թիվ 388 նախաձեռնությունը ներկայացված է ԱԺ քննարկման հոկտեմբերի 28-ին, և ընթացք է տրվել այդ օրից: Չի հիշատակվում, թե ովքե՞ր են այս փաստաթղթի նախաձեռնողները, թեև այժմ այն փաստաթղթի տեսք էլ չունի: Հավանաբար, ամեն ինչ արվում էր կոնֆիդենցիալ այս պայմաններում՝ նպատակ ունենալով առիթ չտալ ադրբեջանական լոբբիստներին՝ միջամտելու և փորձեր ձեռնարկելու այն տապալելու, բայց Բաքվում տեղեկացված էին այս նախաձեռնության մասին ուրբաթ օրը: Հավանաբար, հենց այս նախառենության մասին էր խոսում Հեյդար Ալիևը, երբ ասում էր, որ Ֆրանսիայի խորհրդարանի ոչ միայն Վերին, այլ նաև Ստորին պալատում հակաադրբեջանական ինչ-որ փաստաթուղթ է նախապատրաստվում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս կարող են այդ ամենին պատասխանել Բաքվում: Արտյոմ Երկանյանն անդրադարձել է նաև այս հարցին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...