11:21 30.11.2022
ԱՄՆ-ում տղամարդը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, կորցրել հիշողությունը և կրկին սիրահարվել կնոջը։ Այն մասին, թե ինչպես է նա երկրորդ անգամ ամուսնացել իր կնոջ հետ, գրում է ABC 13-ը։
Քրիստին և Էնդրյու Մաքենզին ամուսնացած են արդեն 37 տարի։ Զույգը սիրում է միասին ճանապարհորդել մոտոցիկլետով, և այս ճամփորդություններից մեկի ժամանակ նրանք վթարի են ենթարկվել:
«Այդ ժամանակ ես միայն մտածում էի այն մասին, թե արդյոք ամուսինս լավ է», – հիշում է Քրիստին։
Տուժածները ստացել են լուրջ վնասվածքներ՝ ոսկրերի կոտրվածք, ներքին արյունահոսություն և ուղեղի ցնցում։ Հասնելով վթարի վայր՝ բուժաշխատողները Էնդրյուին անգիտակից վիճակում են գտել և որոշել են նրան և Քրիստիին օդային ճանապարհով տեղափոխել հիվանդանոց՝ շտապ վիրահատության:
Երեք օր անց տղամարդը ուշքի է եկել՝ նա համոզված էր, որ դրսում 1993 թվականն է, և իր կյանքի գրեթե 30 տարին չէր հիշում։ Էնդրյուն չի ճանաչել իր դուստրերին, բայց հիշել է, որ կին ունի։ Նա կարծել է, որ կինն աշխատում է հիվանդանոցում։ «Առաջին բաներից մեկը, որ հիշում եմ, Քրիստին է՝ անհանգստացած իմ վիճակով, հաշմանդամի սայլակի վրա՝ հիվանդանոցի իմ մահճակալի մոտ»,- ասաց Մաքենզին:
Որպեսզի օգնի իր ամուսնուն արագ վերականգնել հիշողությունը, Քրիստին խնդրել է, որ իրեն տեղափոխեն ամուսնու հիվանդասենյակ: 11 օր հետո զույգը դուրս է գրվել և նշանակվել է վերականգնողական երկարատև կուրս։ Ապաքինվելուց հետո նրանք մեկնել են ամբողջ ընտանիքով հանգստանալու: Այնտեղ Էնդրյուն երկրորդ անգամ ամուսնության առաջարկ է արել կնոջը, և նրանք հաստատել են իրենց նախկին երդումները։
Քրիստին ծանր է տանում Էնդրյուի հիշողության կորուստը, բայց երախտապարտ է, որ նրանք ողջ են մնացել: «Մենք ունենք միմյանց, և դա այն ամենն է, ինչը կարևոր է»,- եզրափակել է նա:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...