Ոչինչ չեմ լսել գերմանական ակումբների՝ իմ հանդեպ հետաքրքրության մասին. Սպերցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Ոչինչ չեմ լսել գերմանական ակումբների՝ իմ հանդեպ հետաքրքրության մասին. Սպերցյան

11:00 29.11.2022

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հնարավոր հետաքրքրության մասին.

«Եթե անկեղծ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել: Չգիտեմ անգամ՝ ինչ ասել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած ամառ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եղել «Վոլֆսբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», սակայն կողմերը չեն կարողացել համաձայնեցնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Հաղորդվում էր, որ կողմերը բանակցություններին կարող են վերադառնալ 2022/23 մրցաշրջանի վերջում:

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և 10 տարեկանից ակումբում է: Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում ՌՊԼ 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 5 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

12:05 29.06.2025

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

12:00 29.06.2025

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

11:50 29.06.2025

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

Հունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

11:30 29.06.2025

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

11:15 29.06.2025

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...

BACK_TO_TOP