Առաջին տեղում Ազգն է, և այդպես կլինի միշտ. թիմից հեռացված Կամերունի դարպասապահը հանդես է եկել հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Առաջին տեղում Ազգն է, և այդպես կլինի միշտ. թիմից հեռացված Կամերունի դարպասապահը հանդես է եկել հայտարարությամբ

23:51 29.11.2022

Կամերունի Հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան, ով ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Սերբիայի հետ խաղից առաջ հեռացվել էր ազգային հավաքականից, հայտարարություն է տարածել։ Օնանան հեռացվել էր թիմից գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

«Ցանկանում եմ իմ սերը հայտնել իմ երկրին և ազգային հավաքականին: Երեկ ինձ թույլ չտվեցին լինել խաղադաշտում, որպեսզի օգնեմ Կամերունին, օգնեմ թիմին հասնել իր նպատակներին։ Ես ինձ միշտ այնպես եմ պահել, որ թիմին հասցնեմ հաջողության։ Ես ամեն ջանք գործադրեցի, ամբողջ ուժերս ծախսեցի՝ լուծում գտնելու այն իրավիճակին, որում հաճախ է հայտնվում ֆուտբոլիստը, բայց հակառակ կողմից նման ցանկություն չկար։ Որոշ բաներ դժվար է ընդունել: Այնուամենայնիվ, ես միշտ հարգում և աջակցում եմ վերևից եկած որոշումները, որոնք ուղղված են մեր թիմին և երկրին դեպի հաջողություն տանելուն:

Ամբողջ ուժերս ուղղում եմ թիմակիցներիս, քանի որ մենք ցույց ենք տվել, որ կարող ենք շատ հեռուն գնալ այս մրցաշարում։
Արժեքները, որոնք ես քարոզում եմ որպես մարդ և որպես խաղացող, այն արժեքներն են, որոնք բնութագրում են ինձ, այն արժեքներն են, որոնք իմ ընտանիքը տվել է ինձ: Առաջին տեղում Ազգն է, և այդպես կլինի միշտ։ Շնորհակալությո՜ւն»,- գրել է Օնանան թվիթերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

12:05 29.06.2025

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

12:00 29.06.2025

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

11:50 29.06.2025

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

Հունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

11:30 29.06.2025

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

11:15 29.06.2025

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...

BACK_TO_TOP