Գիտնականները ստուգել են, թե արդյոք հաճախակի սուրճ խմելը վնասում է երիկամները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.83 oC

Գիտնականները ստուգել են, թե արդյոք հաճախակի սուրճ խմելը վնասում է երիկամները

23:33 03.12.2022

Էրազմուս համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սուրճը չի վնասում առողջ և երիտասարդ մարդկանց երիկամները, սակայն ռիսկային գործոնների առկայության դեպքում կարող է մեծացնել երիկամներում ֆիլտրման արագությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում, փոխանցում է Gazeta.ru-ն։

Գիտնականներն օգտագործել են Ռոտերդամի ուսումնասիրության տվյալները, որոնք սկսվել են 1989-1993 թվականներին: Հետագա տարիներին հետազոտությանը միացել է մասնակիցների ևս երկու խումբ, ընդհանուր առմամբ մասնակցել է գրեթե 15 հազար մարդ։

Սուրճի միջին օրական սպառումը կազմել է երեք բաժակ, ընդ որում, մարդկանց 4%-ը սուրճ չի խմում: Տղամարդիկ ավելի շատ սուրճ էին օգտագործում մեծ չափաբաժիններով: Բացի այդ, սուրճի սիրահարներն ավելի հաճախ էին ծխում, ավելի շատ ալկոհոլ  և կալորիաներ էին օգտագործում:

Ընդհանուր առմամբ, սուրճի օգտագործումը չի ազդել առողջ տղամարդկանց և կանանց երիկամների ֆիլտրման մակարդակի վրա: Բացի այդ, յուրաքանչյուր բաժակ սուրճը նվազեցրել է երիկամների ֆունկցիայի նվազման վտանգը, սակայն այս ազդեցությունը վիճակագրորեն նշանակալի չէ և պետք է վերստուգվի հետագա հետազոտություններում: Երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման բարձր ռիսկ ունեցողների շրջանում (ավելի քան 70 տարեկան, դիաբետիկ կամ գեր) ֆիլտրման մակարդակը մի փոքր ավելի բարձր է եղել սուրճի օգտագործման դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

BACK_TO_TOP