Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ ԱԺ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ ԱԺ նախագահ

13:49 07.12.2022

Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին:

«Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասաց Սիմոնյանը։

Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու հարցով: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր:

Ավելի ուշ,Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հայտարարել էր, որ նախատեսում են խաղաղապահների առաջին անցակետում տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ աշխատանքը հեշտացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

BACK_TO_TOP