16:57 07.12.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին:
Միրզոյանն ընդգծեց, որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Սակայն, նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է:
«Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված ու ընդունված բոլոր կողմերի կողմից և հանրահայտ են: Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, դա արդեն մեկնաբանությունների հարց է»,-ասաց ԱԳ նախարարը:
Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու հարցով: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել էին դրական արդյունք. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում16:39 18.05.2025
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներումՆերքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
15:23 18.05.2025
Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջԻրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...
14:57 18.05.2025
Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...
14:30 18.05.2025
ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ ՌուբիոԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...