16:58 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը, որի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական, հումանիտար նշանակության հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ներկայացրել են հայ-ռուսական երկխոսության հումանիտար, հասարակական նշանակության, ինչպես նաև միջպետական մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր:
Արա Խզմալյանն անդրադարձել է 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին: Այս համատեքստում նախարարի տեղակալն առանձնացրել է Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում իրականացված «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» ծրագրին, որին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան լարային քառյակը: Փոխադարձաբար՝ Երևանում, Վանաձորում և Դիլիջանում նշվել է «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը: Գործուն փոխայցելություններ են եղել նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ:
«Օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նույնպես վերջերս հանդես է եկել Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում: Նոր կապեր են հաստատվում Երևանի թատրոնի և կինոյի պետական և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտների միջև: Տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից էին աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի գլխավորած «musicAeterna» նվագախմբի, երգչախմբի, պարային խմբի և «musicAeterna byzantina» երգչախմբի հայաստանյան հյուրախաղերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ չնայած հայ-ռուսական մշակութային համագործակցության ակտիվ օրակարգի առկայությանը՝ երկխոսության նոր հարթակի ձևավորման առաջարկ է ստացվել ռուս գործընկերների կողմից, որը սիրով ընդունվել է:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովի մեկնարկով էլ հիմք է դրվում երկխոսության նոր հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա երկխոսելու, ձևակերպելու, բարձրաձայնելու հարցեր, որոնք հուզում են շատերին, և այդ հարցերն իմաստավորելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում:
«Քննարկումից հետո այցեր են նախատեսվում համապատասխան կառույցներ՝ Երևանի պետական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Օպերային թատրոնի, պարարվեստի ուսումնարանի, «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավարությունները հանդես են գալու առաջարկություններով, որովհետև Ռուսաստանն ունի մասնագիտական լուրջ ներուժ, հատկապես՝ պարարվեստի բնագավառում, որը մեզ համար բավական արդյունավետ համագործակցություն կլինի: Սա հանրային քննարկման բնույթի հանդիպում է և մասնագիտական համագործակցության հաստատման հնարավորություն»,- ընդգծել է Արա Խզմալյանը:
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նշմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են նախարարությունների, պետական կառույցների մակարդակով, սակայն չկա քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակ:
«Այս քննարկմանը երկու կողմից էլ մասնակցում են ականավոր գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ: Համագործակցությունը պետք է լինի ինստիտուտների մակարդակում. համատեղ ծրագրեր պետք է մշակեն գիտական կենտրոնները, թատերական կոլեկտիվները, պատկերասրահները, կրթական հաստատությունները: Գուցե լինեն վերապատրաստման դասընթացներ, երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրեր»,- նշել է նա և հավելել՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական են, ունեն լուրջ պատմություն, և հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն ունեն նշանավոր մարդիկ:
Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ 2023 թվականին լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, որը լավ առիթ է՝ կազմակերպելու մի շարք միջոցառումներ նաև Ռուսաստանում:
Հավելենք, որ համաժողովին մասնակցում են երկու երկրների հեղինակավոր համերգասրահների, թատրոնների և այլ կառույցների ղեկավարներ, բժիշկներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք:
15:26 15.05.2025
Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատերն իրեն խնդրում են կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, և ինքը կմտածի այդ մասին։ «Գիտեք, մենք ուզում ենք վերընտրվել։ Շատերը խորհուրդ են տալիս դա անել։ Ես կմտածեմ դրա մասին, չնայած դա շատ դժվար է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայում։ Ամերիկացի առաջնորդը […] ...
15:23 15.05.2025
Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնաԿառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը: Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի: Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում […] ...
15:19 15.05.2025
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է հայտարարության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ հիմնավորման՝ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի […] ...
15:15 15.05.2025
Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունըԳործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին: Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ […] ...
15:12 15.05.2025
Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:07 15.05.2025
Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ […] ...