Մինչև 2027 թվականը Գյումրիում կլուծվի տնակներում ու ժամանակավոր կացարաններում ապրող բոլոր ընտանիքների բնակապահովման հարցը․ ՀՀ փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Մինչև 2027 թվականը Գյումրիում կլուծվի տնակներում ու ժամանակավոր կացարաններում ապրող բոլոր ընտանիքների բնակապահովման հարցը․ ՀՀ փոխվարչապետ

18:38 07.12.2022

Ամեն տարի  դեկտեմբերի 7-ը աղետի գոտում դեռ չլուծված հիմնահարցերի մասին խոսելու առիթ է նաև, երբ օրակարգային են շարունակում մնալ անօթևանությունն ու բնակարանաշինությունը,  տնակների գոյությունը, որից բաժանվել թերևս շատերը դեռ չեն կարողանում։ Կառավարությունը անօթևանության խնդրի լուծման և քաղաքը տնակներից ազատելու նոր ժամկետ է  նախանշում 2027 թվականը։ Այս մասին  Գյումրիում լրագրողների հետ ճապազրույցում նշել է ՀՀ  փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

«Այս տարի հոկտեմբեր ամսին քաղաքաշինության կոմիտեն շրջանառեց մի փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք հինգ տարիների ընթացքում Գյումրիում պետք է  լուծենք նաև ոչ հիմնական շինությունների  և տնակների հարցը։ Ցավոք, քաղաքում դեռ կան տնակներ, և այդ տնակներում ապրող ոչ բոլոր ընտանիքներն են հանդիսանում երկրաշարժի հետևանքով  տուժածներ։ Մենք գալիք տարվանից կսկսենք ծրագիրը  և առաջիկա հինգ տարիների ընթացքում կլուծենք  ոչ հիմնական շինությունների հարցը և առաջնահերթություն կտանք այն տնակներին, որոնք  տեղադրված են պետական կամ համայնքային հողամասերի վրա»,- նշել է փոխվարչապետը։

Փաստագրման վերջին տվյալներով Գյումրիում կա 2741 տնակ ու ժամանակավոր  կացարան։ Բնակարանային ապահովման հրատապ խնդիր ունեն նաև վթարային   շենքերում ապրող ընտանիքները։ Վթարային շենքերի թիվն այս տարիների ընթացքում ավելացավ ու չպակասեց։ Շիրակի մարզում դրանց թիվը հասնում է 114-ի։ Այս ուղղությամբ  ևս հաջորդ տարվանից հստակ աշխատանքներ ու ժամկետներ են նշվում։

«Վթարային շենքերի հարցով կառավարության 2021-26 թվականների  ծրագրի համաձայն մենք ունենք նաև ծրագիր, որի հիմնական աշխատանքները կսկսվեն 2024, և արդեն 2026-ին ամբողջ վթարային շենքերի 70 տոկոսը՝  խոսքը վերաբերում է  Հանրապետության ամբողջ մասշտաբին, պետք է խնդիրը լուծված լինի, այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում,- նշել է փոխվարչապետը։

Բնակարանային ապահովման խնդիրը վերջին  մի քանի տարում փորձ է արվում լուծել մասնավոր բնակարանաշինության, բարեգործական ծրագրերի միջոցով ևս։ Գյումրիում նաև այլընտրանքային տարբերակ որպես իրականացվում է   սոցիալական բնակարանների ծրագիրը։

«Մենք եկամտահարկի վերադարձի  օրենքի փոփոխությությունից հետո նկատում ենք, որ մեծ  շինարարական ակտիվություն կա, և այդ ակտիվությունը փոխանցվում է դեպի մարզեր։ Շինարարությունը հիմնականում կենտրոնացել է մարզերում, կարծում եմ արդեն նոր շինարարությունների դեպքում հնարավորություն կլինի նաև ԲԳՎ-ները օգտագործել այդ ուղղությամբ»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը։

Բնակարանայինից բացի, քաղաքում ենթակառուցվածքների վերականգնման ու  սոցիալական ուղղվածության ծրագրերն են ծավալային, խոսքը վերաբերում է պետական սուբվենցիոն ծրագրերին, քաղաքի պատմական միջուկի վերականգմանը։

Հաջորդ տարի Գյումրիում նախատեսվում է իրականացնել 7 միլիարդ դրամի  սուբվենցիոն ծրագիր, որում փողոցաշինությունից բացի ներառված են լինելու նաև  հասարակական նշանակության շենքերի ամրացման ու հիմնանորոգման աշխատանքները։ Իսկ կանաչ գոտիների վերականգնման ուղղությամբ նախագծեր կկազմվեն տարածքները տնակներից ազատելուց հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP