15:26 09.12.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քննարկվել և միաձայն ընդունվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր Թովմասյանի նախագահությամբ նիստում նախագիծը ներկայացրել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը:
Նրա խոսքով՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում դրա 21-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորիչ հարաբերությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հետ համապատասխանեցնելու հանգամանքով:
«Գործող օրենքը, բացի զինծառայության ընթացքում մահացած ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը: Սակայն, կան Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանք կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, մահացած զինծառայողների զավակներ կամ կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն»,- նշել է Ս. Առստամյանը՝ հավելելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությամբ առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն oրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Քաղաքացին, որն ունի Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում, կամ՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ՝ հատուկ առաջադրանք կատարելու, կամ՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Արցախի Հանրապետության զինված ուժերում, կամ՝ այլ զորքերում, կամ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, կամ՝ եղբայր, կամ՝ քույր, զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց, ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման՝ համապատասխան զինվորական կոմիսարիատում, միաժամանակ հնարավորություն ընձեռելով քաղաքացուն, իր դիմումի համաձայն, հրաժարվել սույն մասով սահմանվող արտոնությունից, և պարտադիր զինվորական ծառայության անցնել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում»:
Ի պատասխան պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցի՝ Կառավարության լիազոր ներկայացուցիչը հայտնել է, որ Պաշտպանության նախարարի հետ քննարկվել ու նրա կողմից դրական պատասխան է տրվել նաև առաջարկին, ըստ որի՝ նշված արտոնություններից հրաժարվելու և ծառայությունը շարունակելու դեպքում զինծառայողին հնարավորություն կընձեռվի ընտրել զորամասը, ինչպես նաև՝ նախնական զինվորական պատրաստությունն անցնելուց հետո կարողանան նաև զինվորական մասնագիտություն ձեռքբերել:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...