12:20 12.12.2022
Ադրբեջանի կողմից հետևողական գործողությունները ավելի ու ավելի առարկայական են դարձնում այն մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021 թվականին ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից սպանվեցին՝ տրակտորի ղեկին գտնվելիս։ Հետագայում ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այդ գործընթացը զուգորդվեց ուշադրությանը արժանի մի քանի իրողություններով և երևույթներով։ Մասնավորապես, կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը։ Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, դրա վառ ապացույցն է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Կապույթ մզկիթը, որը Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում վերականգնվել է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այդ միջադեպերը առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն։
«Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու միջադեպին՝ ընդգծելով, որ ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ։
«Ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործողությունը, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայության դատապարտել ցեղասպանության երեք տարբեր ուղղություններով»,- նշեց վարչապետը։
Ըստ վարչապետի՝ առաջին սցենարը կարող է լինել հայաթափման սցենար, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում։
«Եվ այդպիսի մինիմոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։
Ընդ որում, ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց մինչև այսօր նույնիսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, էլ չեմ ասում Հադրութի շրջանի բնակիչների մասին»,- ասաց վարչապետը։
Հաջորդ սցենարը, ըստ վարչապետի, ինքնության կորուստն է։ Վարչապետի կարծիքով՝ դա նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է։
«Եվ այսօր այն պայքարը, որն Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա վառ ապացույցն է։ Այսինքն՝ երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է։ Այսօր տեսնում ենք իրավիճակ, երբ միջազգայնորեն ճանաչված հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող։ Սա պարզապես անշունչ առարկաների դեմ պայքար չէ, սա ինքնության դեմ պայքար է։ Այդ պայքարը չունի պատմական կոնտեքստ, այդ պայքարը ունի պրակտիկ կոնտեքստ։ Այդ պայքարի նպատակն է ի ցույց դնել, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք չունեն»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ պետական մակարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձանագրությունները ջնջվեն և նրանց փոխարեն տեղադրվեն այսպես ասած «իրական» պատմական իրողությունները արձանագրող արձանագրություններ։
«Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել»,- ընդգծեց վարչապետը։
Երրորդը՝ բուն ֆիզիկական ոչնչացումն է։ Վարչապետն ընդգծեց, որ ֆիզիկական ոչնչացման իրողությունները և նախանշանները նույնպես տեսանելի են՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելով և հրթիռակոծելով։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...
20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...