17:59 12.12.2022
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են դինամիկ աճել: Հատկանշական է, որ այդ միտումները նկատվում են արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ուղղություններով: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը դեկտեմբերի 12-ին գումարված նիստում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, պատգամավորները քննարկել են մեր երկրում պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում:
«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թ. առաջին ինն ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9,3 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 62,5 տոկոսով»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը:
Նրա խոսքով արտաքին առեւտրաշրջանառության դրական դինամիկան գրանցվել է նաեւ 2021 թ.` նախորդ տարվա համեմատ աճելով 17,7 տոկոսով: Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են ինչպես ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի երկրների եւ ԱՄՆ-ի հետ:
«Այս տարվա առաջին ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 75,4 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ` 82,7 տոկոսով, ԵՄ երկրների հետ` 38,4 տոկոսով, ԱՄՆ-ի հետ` 2,1 անգամ»,- նշել է պատգամավորը եւ հավելել, որ Հայաստանի արտաքին առեւտրի գլխավոր գործընկերն առեւտրաշրջանառության ծավալներով շարունակում է մնալ Ռուսաստանը:
2022 թ. առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալն արդեն կազմել է 3,2 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 80,5 տոկոսով:
«Համաձայն ՀՀ մաքսային ծառայության տվյալների եւ մեր կողմից իրականացվող հաշվարկների` 2022 թ. առաջին կիսամյակում արտաքին առեւտրի գծով արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների հանրագումարը կազմել է 1,5 մլրդ դոլար, որից 353 մլն դոլարը կազմել են սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:
Սննդամթերքի տրանսպորտային տեղափոխման անխափան ընթացքը կարող է ապահովել նաեւ այն տեղափոխող բեռնատարների համար հատուկ կանաչ գոտիների սահմանմամբ: Վաղարշակ Հակոբյանի խոսքով եւս մեկ արդյունավետ միջոց կարող է լինել ԵԱՏՄ անդամ երկրներում առաջիկայում ներդրվող նավիգացիոն կապարակնիքների կիրառության ընդլայնումը երրորդ երկրների հետ:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ներառված է պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը եւ 2022-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը վերաբերող միջոցառումը: Այն մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը եւ առաջիկայում կներկայացնի Կառավարության քննարկմանը:
2022 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ագրոպարենային արտադրանքի արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 45,4 տոկոսով: 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ներմուծվել է շուրջ 1 մլրդ 97 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 46,5 տոկոսով, իսկ արտահանումը կազմել է 982 մլն դոլար: Փոխնախարարի խոսքով 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կնվազի եւ, ըստ Կենտրոնական բանկի, 2023 թ. երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: «Հայաստանում ձեւավորվող պարենամթերքի գների վրա որոշակի ազդեցություն են թողնում նաեւ տեղափոխման լոգիստիկ ծախսերի թանկացումները, ինչպես նաեւ այդ պատճառով արտահանող եւ ներմուծող ընկերությունների կրած վնասները»,- ընդգծել է Արման Խոջոյանը:
Նիստում պատգամավորները կարեւորել են համայնքներում առկա դատարկ հողերի մշակումը եւ դրանց ճիշտ օգտագործումը: Այս համատեքստում Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ 2022 թ. Կառավարությունը սկսել է ծրագիր` ուղղված ցորենի ցանքատարածությունների ավելացմանը: «Նախորդ տարի մենք ունեցել ենք 55.000 հա ցորենի ցանքատարածություններ, ծրագրի շնորհիվ այս տարի դրանց թիվը հասել է 67.500 հա»,- տեղեկացրել է զեկուցողը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը խոսել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրների մասին: Զեկուցողը, մասնավորապես, անդրադարձել է Լարսի անցակետի ծանրաբեռնվածությանը, բեռների նկատմամբ վերահսկողության իրականացմանը: «Այս պահի դրությամբ Լարսում կուտակված տրանսպորտային միջոցների թիվը 1200-ից ավելի է»,- ընդգծել է զեկուցողը: Նա նշել է, որ բեռնատար տրանսպորտային միջոցներն անցակետն անցնում են 5-7 օրվա ընթացքում: Լարսի` ձմռանն անանցանելի դարձող հատվածը շրջանցելու եւ 365-օրյա ռեժիմի անցնելու համար վրացական կողմը Քվեշեթի-Կոբի հատվածում կառուցում է նոր 22 կմ ճանապարհ` 5 կամուրջներով եւ 9 կմ-անոց թունելով:
Անդրադառնալով «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրին` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ այն արդեն վավերացրել է 3 երկիր: Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրման ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը եւ օրինական շրջանառության ապահովմանը: «Ռուս գործընկերների հետ արդեն ունենք պայմանավորվածություն եւ փորձելու ենք այն օր առաջ կիրառել»,- ընդգծել է զեկուցողը: Խոսելով անցակետում նավիգացիոն կապարակնիքների կիրառման առավելությունների մասին` զեկուցողը փաստել է, որ Ռուսաստանն ու Բելառուսն այս հարցում ակտիվ փոխգործակցում են եւ ստանում մեծ օգուտներ:
Ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին շուկաների կայունություն ապահովելու նպատակով կազմվել է գյուղատնտեսական ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռ: Սա լավ գործիք է արագ փոխանակելու տեղեկատվություն մատակարարման կարիքների վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...
10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...