Ամփոփվել են Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.74 oC

Ամփոփվել են Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները

19:25 12.12.2022

Դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ամբողջ կազմով: Օրակարգը բավականին հագեցած էր, թեժ, եւ ինչպես սովորաբար լինում է նման նիստերի ժամանակ, այս անգամ նույնպես կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց: Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության թեման էր: Այս մասին դեկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը:

Ըստ պատվիրակության ղեկավարի` ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները: Սակայն, 13 երկրների մեծ մասը դեմ է քվեարկել, եւ Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չեն հաստատվել: Քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը եւ լքել է դահլիճը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ` բավականին լարված են ընթացել տնտեսական-սոցիալական բնույթի զեկույցների քննարկումները:

Լարվածությունը դարձյալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Հակամարտության ազդեցությանը վերաբերող հատվածներում ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձեւակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձեւակերպմամբ:

«Մենք այդ առաջարկին ձեռնպահ ենք քվեարկել, որովհետեւ գտնում ենք, որ կազմակերպության գործառույթը տնտեսական համագործակցությանն է ուղղված, զեկույցները տնտեսական-սոցիալական բնույթի են, ուստի եւ զերծ մնացինք գնահատականներ հնչեցնելուց: Սակայն մասնակից երկրներից գրեթե բոլորը կողմ քվեարկեցին նշված առաջարկությանը, այդ թվում` մեր հարեւան երկրները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Վեհաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի պատվիրակության նոր անդամի` Գեւորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:

Անդրադառնալով ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատման քվեարկության հարցին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նիստին չի մասնակցել: Թուրքիան, Հայաստանը, Սերբիան, Մոլդովան կողմ են քվեարկել ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատմանը: «Ադրբեջանը չմասնակցեց քվեարկությանը, եւ սա նույնպես գնահատում ենք իր բնույթով որոշակի հակառուսական գործողություն»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

Խոսելով ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցներից մեկի մասին` Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նշված զեկույցի նախնական տարբերակում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը կար, սակայն մինչեւ լիագումար նիստը հեղինակն այդ պարբերությունը հանել էր: Հայկական կողմն առաջարկել է այդ պարբերությունը նույնությամբ վերականգնել: «Ստացանք հետաքրքիր քվեարկության արդյունքներ. Հայաստանը բնականաբար կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` դեմ, մնացած բոլոր երկրները, այդ թվում` Թուրքիան, ձեռնպահ են քվեարկել: Ցավոք սրտի, սա է իրականությունը, որը հետաքրքիր վերլուծությունների տեղիք է տալիս»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

BACK_TO_TOP