Ո՞վ է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի պատճառ դարձած հոգևորականի հայ փաստաբանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ո՞վ է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի պատճառ դարձած հոգևորականի հայ փաստաբանը

20:40 16.08.2018

Վերջին օրերին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական լարվածության և «առևտրային պատերազմի» պատճառ դարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի փաստաբանն ազգությամբ հայ Ստեփան (Իսմայիլ) Ջեմ Հալավուրթն է:

Թուրքիայում միսիոներական առաքելություն իրականացնող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը 2016 թվականի դեկտեմբերի 9-ին թուրքական դատարանի որոշմամբ լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր: Նա մեղադրվում է «Հիզմեթ» կրոնական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:

Մի քանի օր առաջ Իսմայիլ Ջեմ Հալավուրթը թուրքական demokrathaber.org կայքի հետ զրույցում մեկնաբանել էր աղմկահարույց դատական գործի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները և խորհուրդ տվել թուրքական իշխանություններին թուրք-ամերիկյան հարաբերություններն է՛լ ավելի չլարելու համար անհապաղ ազատ արձակել Բրանսոնին, գրում է ermenihaber.am -ը:

«Խնդիրը, ցավոք, հասել է անցանկալի մասշտաբների։ Թուրքիան ամեն անցնող օրվա հետ ավելի մեծ վնասներ է կրում։ Այս իրավիճակում ամենաճիշտ բանը, որ կարող է անել թուրքական կողմը դա Բրանսոնի՝ երկրից դուրս գալն ապահովելն է», – ասել էր Հալավուրթը։

Հայազգի փաստաբանը շեշտել էր, որ դա ճիշտ կլինի թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսակետից։

Բանն այն է, որ հոգևորականի ձերբակալությունը լարվածություն է մտցրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Երկու երկրների միջև ծագած դիվանագիտական ճգնաժամն ավելի խորացավ այն բանից հետո, երբ, չնայած ամերիկյան կողմի Բրանսոնին ազատ արձակելու պահանջներին, թուրքական դատարանը փոխել էր նրա խափանման միջոցը` սահմանելով տնային կալանք:

Ստեփան Ջեմ Հալավուրթը Թուրքիայում ճանաչված փաստաբան է, հատկապես հայտնի է հայերին վերաբերող դատական գործերում ներգրավվածությամբ: Նա ժամանակին նույնիսկ եղել է «Դերսիմի հայերի միության» նախագահը: Իր գլխավորած դերսիմահայերի խմբի հետ մասնակցել է 2015թ. տեղի ունեցած «Համահայկական 6-րդ խաղերին»:

Նա 17 տարեկանում է իմացել, որ հայ է: Այնուհետև դերսիմահայերի միությունը հիմնելուց հետո՝ 2013 թ. եկել է Հայաստան և մկրտվել է հայկական եկեղեցում՝ վերցնելով Ստեփան անունը: Հետագայում շուրջ 40 դերսիմահայեր, այդ թվում՝ Հալավուրթի ընտանիքի անդամները եկել են Հայաստան և մկրտվել:

Հալավուրթը Թուրքիայում որպես փաստաբան ներգրավված է մի քանի աղմկահարույց դատական գործերում: Նա Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում 2011 թ. ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչի ընտանիքի փաստաբանն է, ինչպես նաև 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող, «Ակոս» հայկական թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկն է:

Հալավուրթը հատկապես աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով. ընդգծված հայամետ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

BACK_TO_TOP