21:20 16.08.2018
Ռումինիայի քաղաքացիներից մեկը, որը մահացած էր ճանաչվել Ջենովայում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, պարզվում է, ողջ է և հիվանդանոցում է։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, գրում է РИА «Новости»-ն։
«Տվյալների վերստուգման արդյունքում, այդ թվում՝ զոհերի բարեկամների օգնությամբ, պարզվել է, որ օգոստոսի 14-ին մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին ողջ է։ Նա հոսպիտալացվել է Ջենովայի բժշկական հաստատություն և կոմայի մեջ է»,- հայտնել են Ռումինիայի ԱԳՆ-ից։
Գերատեսչության ներկայացուցիչները պարզաբանել են, որ սխալը պարզվել է, երբ մահացածի ընտանիքը ժամանել է զոհի ինքնությունը հաստատելու համար։
Ջենովայի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Կոցին հայտարարել է, որ դեռևս անհետ կորած է համարվում մոտ 20 մարդ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 39 մարդ, կա 16 տուժած:
Հայտնի է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է ծանր տեխնիկա, որի օգնությամբ մաքրվում են փլուզման հետևանքով ընկած ահռելի բեկորները:
Իտալիայի կառավարությունը կամրջի փլուզման ողբերգական դեպքի համար մեղադրել էր մասնավոր սեփականատիրոջը՝ պահանջելով համապատասխան պաշտոնյաների ազատում:
Իտալիայի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ կամրջի շահագործմամբ զբաղվող Autostrade ճանապարհային ընկերությունը միլիարդներ է ստացել, սակայն դրանք ըստ նշանակության չի ծախսել:
19:10 10.05.2025
Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմին19:05 10.05.2025
Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ ...
18:55 10.05.2025
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...
18:46 10.05.2025
Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...
18:40 10.05.2025
Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»: ...
18:32 10.05.2025
Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքումՊակիստանը մեծ կորուստներ է կրել Հնդկաստանի հետ սրվող հակամարտությունների օրերին, երբ հնդկական զորքերը զգալի վնաս են հասցրել նրա հիմնական ռազմաօդային ուժերի բազաներին և կոտրել են պակիստանյան զորքերի ոգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում Պակիստանը շատ մեծ կորուստներ է կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասել է նա: […] ...
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...