22:03 16.08.2018
«Ես նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը բավական ակտիվ քննադատում էի։ Գրեթե չի եղել քիչ թե շատ հնչողություն ունեցող քայլ, որին չարձագանքեմ։ Ես գտնում էի, որ դա իմ պարտքն է, այսօրվա իմ ակտիվությունն էլ կապված է նույն մոտիվացիայի հետ. կամ պետք է կտրեմ ինձ այս երկրից, գնամ այլ երկրում ապրեմ», – այսօր «Երկիր Մեդիա»-ի եթերում իր հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ներկա իշխանությունների դեպքում, ըստ Քոչարյանի, չկա տնտեսական քաղաքականություն, ոչ մի փաստաթուղթ, որից կարելի է ասել՝ ինչ է ցանկանում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում։
«Կա պայքար կոռուպցիայի դեմ, որը լավ է, բայց չկա տնտեսական քաղաքականություն, իսկ կոռուպցիան միայն բռնելով չէ։ Ո՞վ է ասել՝ ուրիշ տեղ կոռուպցիա չկա, կոռուպցիայի դեմ պայքարը միայն բռնել-բաց թողնելը, դիմակներով մտնել ուժ ցուցադրելը չէ։ Բազմաթիվ հարցերում լուրջ քաղաքականություն է պետք, այն չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությունը, իսկ այսօր այդպիսի քաղաքականություն գոյություն չունի։ Անցյալ տարվա համեմատ գներն աճել են, ժողովուրդը սկսել է ավելի վատ ապրել»,– նշեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահի կարծիքով՝ էյֆորիայի մթնոլորտը երկար չի կարող տևել․ երբ սառնարանի վիճակը կվատանա, իրենք կլսեն ժողովրդի իսկական խնդիրների մասին։ Երկրորդ նախագահն ակնկալում է, որ, այնուամենայնիվ, կծնվի տնտեսական քաղաքականություն, այլապես առանց դրա ներդրումներ չեն լինի։
«Կարող է՝ մեկը գա մի բուդկա բացի, մի կրպակ։ Որևէ լուրջ ներդրում չի լինելու, մինչև ներդրողը չհասկանա՝ այս կառավարությունն ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնելու, բիզնեսին ոնց է վերաբերվելու», – նշեց երկրորդ նախագահը։
Նա պնդեց, որ իր պաշտոնավարման ժամանակ նման բան չի եղել։
«Քանի՞ դեպք են բացահայտել հիսուն տոկոսը վերցնելու, քանի գործ կա ապացուցված։ Կանցնի երեք ամիս, մեկ տարի, վերջապես հարցնելու են չէ՞, ո՞ւր է Սաշիկի հիսուն տոկոսը։ Տասը տարի ես քննադատողի դերում եմ եղել, ինքս ինձ ընդդիմություն չհռչակած, բայց ընդդիմադիր դիրքերից եմ հանդես եկել։ Բայց այսօր էլ նման փաստ չկա»,– նշեց երկրորդ նախագահը։
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...