21:15 26.12.2022
Բաքվում սովորող պակիստանցի ուսանողները միացել են Արցախը շրջափակող կեղծ բնապահպանների ակցիային: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Պակիստանցի ուսանողների ընկերակցությունն այսօր առավոտյան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ նրանք միանում են, այսպես կոչված, ադրբեջանցի այդ բնապահպանների ակցիային և դատապարտում են Արցախի հայերին ընդերքն անօրինական շահագործելու համար:
Ընդ որում, հստակ չի ասվում՝ արդյո՞ք «միանում ենք»-ը նշանակում է, որ նրանք ֆիզիկապես մասնակցելու են այդ «բնապահպանների» սադրիչ գործողություններին, թե՝ ոչ, սակայն այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը հաստատում է այն, որ այդ ցուցարարների թվում կան նաև ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու Պակիստանի քաղաքացիներ:
Նշեմ, որ օրեր առաջ այդ ակցիայի մասին հայտարարել էր «Պակիստանի երիտասարդական դիվանագիտության ֆորում» կոչվող կազմակերպությունը, իսկ մինչ այդ՝ իսլամական պետությունների կազմակերպության երիտասարդական ֆորումը և թուրքալեզու պետությունների երիտասարդական ֆորումը:
Այսպիսով՝ իրավիճակը միջազգայնացվում է այն իմաստով, որ այդ ակցիային մասնակցում են նաև այլ երկրների քաղաքացիներ, այն էլ՝ երկրների, որոնց տարածքում պատրաստվածություն են անցնում տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարծում եմ՝ մենք՝ լրագրողներս, ևս առաքելություն ունենք այս տեղեկությունը համաշխարհային հանրության սեփականությունը դարձնելու, և կարծում եմ՝ է՛լ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ մասին իմանան Հնդկաստանում»,- նշեց Արտյոմ Երկանյանը:
Ռազմական ոլորտից բացի, էլ ո՞ր ոլորտներում են Ադրբեջանի ու Պակիստանի միջև հարաբերությունները շարունակում զարգանալ: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...