11:12 01.01.2023
Ֆիլիպիններում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել, 22-ը անհետ կորած են համարվում։ Ինչպես նշվում է կիրակի օրը հրապարակված Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի զեկույցում, հանրապետության 10 մարզերում ջրհեղեղից տուժել է ավելի քան 553,9 հազար մարդ։
Շաբաթ օրը գրանցվել է ջրհեղեղի 46 զոհ։
Գործակալության տվյալներով՝ 51,4 հազար տեղահանվածներ գտնվում են 93 տարհանման կենտրոնում։ Առնվազն 1,42 հազար մարդ նախապես լքել է տները, 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Տարերային աղետը 4,5 հազար տների վնաս է հասցրել 54,8 միլիոն պեսոյի (985,8 հազար դոլար) չափով։ 95 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 1,13 մլրդ պեսո (20,4 մլն դոլար), գյուղատնտեսությանը` 245 մլն պեսո (4,4 մլն դոլար): Վնասվել է 138 ճանապարհ, 14 կամուրջ, խաթարվել է 19 ծովային նավահանգիստների աշխատանքը։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել 63 քաղաքներում, իսկ 62 քաղաքում այն արդեն վերականգնվել է։
67 քաղաքներում և 71 մունիցիպալիտետներում դադարեցվել են դասերը ուսումնական հաստատություններում և աշխատանքները ձեռնարկություններում։ Արտակարգ դրություն է մտցվել 22 բնակավայրերում։ Կառավարությունը օգնության համար հատկացրել է 47,9 մլն պեսո (860,7 հազար դոլար)։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...