13:25 17.08.2018
Ընթացիկ տարվա սեպտեմբերից մարզային բոլոր և երևանյան տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կսկսվի իրականացվել ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առաջիկայում նման նախաձեռնություն կիրականացվի նաև մարզերի բոլոր մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով ժամանակին բացահայտել երեխաների մոտ առկա ակնաբուժական խնդիրները և համապատասխան բուժման ուղեգրելու միջոցով կանխել հետագա բարդությունները:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի մանրամասները քննարկվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի հանդիպման ժամանակ: Վերջինս փոխանցել է, որ ժամանակակից միջոցներով իրականացվելիք կանխարգելման հետազոտությունների արդյունքները կամբողջացվեն` ստանալու ակնաբուժական խնդիրների տարածվածության ընդհանուր պատկերը: Քննարկվել են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ «Ավետիս» էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունները, ինչը կնպաստի մանկական ակնաբուժական խնդիրների լուծմանը՝ հեշտացնելով երեխաների առողջական վիճակին վերաբերող տեղեկատվության փոխանակումը ծնողների և բուժանձնակազմի միջև և հետագա բուժումը:
Նախարար Թորոսյանը մեծապես կարևորել է հիմնադրամի կողմից ավելի քան 25 տարի Հայաստանում բժշկական բարեգործական լայնածավալ ծրագրերի իրականացումն ու ընդգծել իր պատրաստակամությունը հետագա գործակցության նոր եզրեր գտնելու ու առկա ծրագրերին նոր որակ հաղորդելու առումով:
Նունե Եղիազարյանը մանրամասնել է նաև, որ սեպտեմբերի վերջին Շիրակում տեղի կունենա մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը: Առաջիկայում նախատեսվում է նաև եռօրյա միջազգային համաժողով:
Քննարկվել են նաև Կուրության կանխարգելման ազգային ծրագրի հետագա ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ հետագա քննարկումների և հանդիպումների միջոցով համատեղ ծրագրերը կլինեն ուշադրության կենտրոնում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...