Նշվել է ամենաօգտակար հյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+14.9 oC

Նշվել է ամենաօգտակար հյութը

08:19 11.01.2023

Նռան հյութը, որն ավելի լավ է ինքնուրույն եփել, օգնում է վերականգնել ուժը և բարելավել իմունիտետը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան, կանխարգելիչ ինտեգրատիվ բժշկության դոկտոր Ռիմմա Մոիսենկոն։

Նռան հյութը պատկանում է բնական իմունոմոդուլյատորներին, այն հարուստ է հակաօքսիդանտներով և անտոցիանիններով, ինչպես նաև բարենպաստ ազդեցություն ունի աղիների աշխատանքի վրա, որտեղ ձևավորվում են իմունային բջիջների զգալի մասը, նշել է Մոիսենկոն։

«Նռան հյութը միշտ համարվել է ամենաօգտակար հյութը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և անտոցիանիններ՝ ակտիվ նյութեր, որոնք աջակցում են իմունային պատասխանին։ Այն բնական իմունոմոդուլատոր է։ Նռան հյութը նաև բարելավում է աղիների աշխատանքը», – բացատրել է նա:

Դիետոլոգի խոսքով՝ նռան հյութի օգտագործումը ուժ է տալիս, առաջացնում էներգիայի ալիքի զգացում։ Որոշ դեպքերում այս ազդեցությունը կապված է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացման հետ, ասել է Մոիսենկոն։

«Նռան հյութը բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և օգնում է երկաթի դեֆիցիտի անեմիայի բուժմանը. այն հաճախ հայտնաբերվում է այն մարդկանց մոտ, ովքեր բողոքում են ուժի պակասից: Դա պայմանավորված է նռան հյութում առկա վիտամին C-ով, տերպեններով, պղնձով և երկաթով», – ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP