Նայիր նրան՝ երեք գույնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Նայիր նրան՝ երեք գույնով

09:45 12.03.2018

 Ասում են՝ մարտի 11-ը հայկական Եռագույնի միջազգային ճանաչման օրն է: Բանն այն է, որ 1923թ-ի մայիսի 11-ին է Եռագույնն իր տեղը գտել Փարիզի Ինվալիդի աշխարհահռչակ Զինվորական թանգարանում՝ միջազգային ճանաչման արժանանալով ազգային ու պետական դրոշների շարքում: Բայց Հայաստանի դրոշը թե՛ միջազգային ճանաչման օր ունի, թե՛ ուղղակի իրեն նվիրված օր: Բանն այն է, որ  Հայաստանում հունիսի 15-ն է  նշվում որպես  պետական դրոշի օր: «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին:  2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո նոր օրենքի անհրաժեշտություն առաջացավ, ու այդ նոր օրենքն ընդունվեց 2006թ.-ի հունիսի 15-ին: Ուստի հունիսի 15-ն էլ  դարձավ պետական դրոշի օր:

 

Հանրապետության «գլխավոր» դրոշի մասին 

 

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ բարձրություն ունի Հանրապետության սրտում՝  հրապարակում ծածանվող դրոշը, ի՞նչ պարբերականությամբ է այն փոխվում, ո՞վ է հոգ տանում հանրապետության, այսպես ասած, գլխավոր Եռագույնի մասին. Shantnews-ը ստացել է այս հարցերի պատասխանները.

«Կառավարության շենքի գլխին Եռագույնը ծածանվում է 1991թ․ սեպտեմբերի 23-ից։ Նորացվում է 3 ամիսը մեկ պարբերականությամբ, վերջին անգամ փոխվել է 2017թ․ դեկտեմբերին։  Արդեն 135 դրոշ է փոխվել։ Դրոշի ձողի բարձրությունը 10 մետր է, լայնությունը 2 մետր է, երկարությունը՝ 4 մետր։ Դրոշի խնամքի համար պատասխանատու է  կառավարական N1 շենքի պարետային ծառայության ղեկավարը», – Shantnews-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից:

 



 Ի՞նչ է ասում օրենքը

«ՀՀ դրոշի մասին» օրենքում ասվում է,  որ պարտադիր պայման է՝ Եռագույնը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7 մետրից ոչ պակաս: Ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի: Մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

Հիմա այն մասին, թե որտեղ կարող է բարձրացվել ու տեղադրվել հայկական դրոշը:

Ըստ օրենքի՝ մշտապես պետք է բարձրացված  լինի ՀՀ նախագահի, ԱԺ, կառավարության, Սահմանադրական ու այլ դատարանների, Դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի շենքերի վրա: Հայկական Եռագույնը պետք է ծածանվի նաև ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների,  տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա, ինչպես նաև դիվանագիտական ծառայությունների  այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի` միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան:

Թե որտեղ կարող է ամրացվել՝ օրենքում բառացի այսպես է գրված.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի փոխադրամիջոցների վրա, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, դիվանագիտական և մշտական ներկայացուցչությունների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:»:

Այսպիսով՝  սա էլ պատասխանը, թե արդյո՞ք ամեն ոք կարող է իր մեքենայի վրա հայկական Եռագույնը ամրացնել և այս ու այն կողմ գնալ: Մյուս կողմից՝ օերնքը չի արգելում, որ հայկական դրոշը տեղադրվի  աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում,  շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:

Դրոշի մասին գործող օրենքում նաև գրված է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: 

 


Նարնջագո՞ւյն, թե՞ ծիրանագույն


Դարձյալ գործող օրենքից սկսենք, որում ասվում է, որ Եռագույնի կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

Ամեն դեպքում, այսօր քիչ չեն նաև դրոշի մասին այսպիսի մեկնաբանությունները, որտեղ Եռագույնը  կարմիր, կապուտ, ծիրանագույնով են նկարագրում և ասում, որ հայկական դրոշի երրորդ գույնը հայկական անուշահամ մրգի՝ ծիրանի գույնն ունի: Հակառակվող-քննադատողները կարծում են, թե  նարնջագույնը ծիրանագույնով  փոխարինելն անհեթեթ փորձ է: Ճիշտ է, ծիրանը հայկական է, բայց դրոշի գույնը նրա հետ կապ չունի: Ըստ նրանց՝ անկախ Հայաստանի դրոշի՝ Եռագույնի գույների լավագույն մեկնաբանությունը տվել է Անդրանիկ Ծառուկյանը.

Արյունից ծորած երիզ մի կարմիր,

Երկնքից պոկված կտոր մի կապույտ,

Հասուն հասկերի շողք նարնջագույն,

Եվ վեց դարերի խավարի վրա՝ Դրոշ Եռագույն:

 

 

 

                                                                                                        Եռագույնի ծնունդի մասին

 

Կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության դրոշի հեղինակը Մխիթարյան հայր Ղևոնդ Ալիշանն է, ով դրոշի  նախնական տարբերակը ստեղծել է դեռևս XIX դարում։ Ներկայիս դրոշը փոքր-ինչ շեղումներով  կրկնում է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) եռագույնը, որը կարմիր-կապույտ-դեղին էր:

 Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը չի հաստատվել պետական մարմինների՝ խորհրդարանի և կառավարության կողմից, սակայն սկսել է օգտագործվել դեռևս 1918 թ. երկրորդ կեսից: Հայաստանի առաջին հանրապետության վարչապետը՝  Սիմոն Վրացյանը, իր վկայություններում գրել է, որ  պետական դրոշը ընդունվել է 1918 թ. հուլիսին՝ Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդների` Երևանում կայացած միացյալ նիստում` վերջնական հաստատումը թողնելով Սահմանադիր ժողովին: Իսկ ձևի ու գույնի շուրջ երկար քննարկումներ են եղել:

«Նկատի առնվեցին Հայոց պատմական դրոշակները, լսվեց հայկաբան Ստ. Մալխասյանցի հիմնավորված զեկուցումը հայկական դրոշակի մասին և, ի վերջո, որոշվեց ընդունել հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի երեք գույները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարվի Սահմանադիր ժողովի կողմից, որը պետք է գումարվեր Հայաստանի երկու հատվածների միացումից հետո: Ի՞նչ բովանդակություն կամ խորհուրդ էր դրվում այդ գույների կամ դրոշակի ամբողջության մեջ: Առանձին պատգամավորներ իրենց մտքում ունեին, անշուշտ, որոշ բացատրություն, ոմանք ճառով էլ արտահայտվեցին, բայց Հայաստանի խորհուրդն այդ մասին որևէ որոշում չտվեց, և դրոշակն իր ամբողջության մեջ, գույների ընտրությունն ու դասավորությունը, ավելի շուտ, արդյունք էր քվեարկության պատահականության: Պատգամավորների մի մասի կողմից մասնավոր առարկություն էր լսվում, գլխավորապես գործնական տեսակետից, նարնջագույնի դեմ, Հայաստանում դժվար էր այդ գույնի կտոր գտնել: Առաջարկում էին փոխարենը դնել կանաչ գույնը. ոմանք փաստ էին բերում, որ կանաչը մեր պատմական գույներից մեկն է: Բայց նարնջի գույնը առանձնապես պաշտպանում էր Հովհաննես Քաջազնունին, որը ղեկավարում էր սոսկ գեղասիրական նկատումներով. կարմիրի, կապույտի և նարնջագույնի ներդաշնակությունը դուր էր գալիս նրան: Կային, սակայն, հայկական եռագույնի մեջ և գաղափար ու խորհուրդ դնողներ: Այդ գույները, կարծես, բխում էին մեր կյանքից, խորհրդանշում էին հայ պետականության ծագումն ու ապագան: Կարմիրը հայ ժողովրդի թափած արյունն էր, կապույտը՝ Հայաստանի կապույտ երկինքը, և նարնջի կամ ոսկու գույնը՝ խտացումը մեր աշխատանքի: Հայ ժողովուրդը, որ արյունով էր ձեռք բերել իր ազատությունը հայրենի կապույտ երկնքի տակ իր համբավավոր աշխատասիրությամբ՝ պիտի վերաշիներ երկիրը և ապրեր ազատ ու երջանիկ»,- գրել է Վրացյանը:

Նարնջագույն կերպասի խնդիրը լուծվեց Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշումով՝  1918 թ. սեպտեմբերի 19-ին նա շրջաբերական-հրահանգ  ուղարկեց պետական կառավարման հիմնարկություններին՝ ունենալ և կրել «Հանրապետության դրոշակ հետևյալ գույներով, ըստ կարգի վերևից ներքև՝ կարմիր, կապույտ, դեղին:  Հայաստանի Հանրապետության պետական դրոշն առաջին անգամ բարձրացվել է 1918 թ. օգոստոսի 1-ին խորհրդարանի շենքի գլխին՝ Հայաստանի խորհրդի բացման օրը:  

 

Ինչ էր առաջարկում  Մարտիրոս Սարյանը


 Հայաստանի պետական դրոշի գույների և դրանց հերթականության մասին հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանը հատուկ նամակ է գրել  1919 թ. հուլիսի 3-ին Նոր Նախիջևանից: Նամակն ուղղված էր Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին: Նրա առաջարկը եթե ընդունվեր, հայկական դրոշը եռագույն չէր լինի, 6 գույն կունենար:

«Մեծարգո Ալեքսանդր Իվանովիչ: Մոտ մեկ ամիս առաջ զեկուցման համար այստեղ էր եկել Հայաստանի ներկայացուցիչ, Հայոց խորհրդարանի անդամ Մարտիրոս Հարությունյանը: Իմիջիայլոց, ես նրանից եմ իմացել մեր ազգային դրոշի մասին, որը խորհրդանշում է ծիածանը: Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է: Հրաշալի խորհրդանիշ է: Սակայն Մարտիրոս Հարությունյանի խոսքերից իմացա, որ դրոշը վերջնականապես մշակված չէ, և ես՝ որպես նկարիչ, համարձակվում եմ անել մի քանի առաջարկություններ: Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը: Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն: Գույների նման հերթականությունը թողնում է ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը: Եռագույն դրոշներ ընդհանրապես բավականին շատ կան: Գոյություն ունի նաև Դոնի բանակի կապտա-դեղնա-կարմիր դրոշը: Իմ կարծիքով՝ մեզ, որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը: Նամակին կցում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամեն ինչ պարզ է: Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կրթված մարդու, որ գլխավորում է մեր կառավարությունը, հուսով եմ, որ Դուք անուշադրության չեք մատնի դիտողություններս և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը», – գրել է նկարիչը:

 

Մարտիրոս Սարյանի էսքիզները

 

 Հայաստանի հին ու նոր դրոշների նմանություններն ու տարբերությունները


                                                                                                          

 

Այս նկարը «Հայկական դրոշների էվոլյուցիա» անունն ունի

 

Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունների, Կիլիկյան Հայաստանի դրոշներից մինչև Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ,   Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական, Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ,  Հայաստանի ԽՍՀ  հանրապետությունների և  ՀՀ երրորդ հանրապետության դրոշ:

Գրեթե բոլորի դեպքում մեկ ընդհանուր բան կա՝ կարմիրի առկայությունը, թեև այս հոդվածի հեղինակն էլ պնդում է, որ Հայաստանի հնագույն ժամանակների դրոշի և այժմյան եռագույնի միջև նմանություն չկա:


«Հնագույն ժամանակների դրոշների վրա պատկերված էր արծիվ, առյուծ կամ էլ Աստվածների ինչ-որ միստիկ իր: Քրիստոնեության ընդունման հետ հայկական թագավորությունն ընդունեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր դինաստիաներ: Երբ Հայաստանը դարձավ անկախ, այն ընդունեց այժմյան հայկական եռագույնը: Անկախ Հայաստանի կառավարությունն ընտրեց Ռուբինիան դինաստիայի գույները` կարմիր, կապույտ և դեղին: Դեղինը փոխարինվեց ծիրանագույնով»,- ասվում է հոդվածում: 

  

 

 

 

 Ո՞ւր են տանում հետքերը 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայկական դրոշի մասին առաջին տեղեկությունը ուղիղ կապ ունի ամենահին շրջանի հետ՝  հասնում է մինչև Հայկ նահապետի մասին ավանդազրույց: Իսկ ավանդազրույցն ասում է, որ Հայկը, հասնելով Բզնունյաց ծով (Վանա լիճ), իր դրոշը պարզեց մի ժայռի վրա, որը հետագայում կոչվեց Հայկաբերդ:

Հայերը դրոշը կոչել են նաև «Վառ», «Նշան» կամ «Նշանակ», հազվադեպ` արաբերեն «Ալամ» բառերով: Ըստ հայ մատենագիրների՝ դրոշ ունեցել են  բոլոր թագավորական և իշխանական տոհմերը:

«Հայոց արքայական ոսկեծոփ դրոշը ծիրանագույնն է, որը գույնի խորհրդակարգում նշանակում է փառք, իշխանություն, ուժ և միասնություն: Արտաշեսյանների և Արշակունիների ծիրանագույն դրոշի նշանակը երկու արծիվներն են` մեջտեղում արևի նշանը, Բագրատունիներինը` մեկ արծիվը, Կիլիկիայում` ծիրանագույնի վրա արքայական գավազանով առյուծը: Սպարապետական տոհմի դրոշի մասին Վ. Հացունին գրում է. «Անոր պաստառի գույնը կթուի սպիտակ, և ձեւը` չորեքկուսի երկայն նշանն էր, արծիւ մը` մագիլներուն մէջ աղեղ մը բռնած, և հաւանօրէն կարմրագոյն»,- իր ուսումնասիրության մեջ նշում է մշակութաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ քրիստոնեության ընդունումից հետո ծիրանագույնի վրա պատկերվեց խաչը, քառանկյունի դրոշին միջին դարերում փոխարինեց երկլեզվանի (երկճյուղ) դրոշը: Այն ավելի լավ էր ծածանվում քամուց, երբ  դրվում էր բերդերի, տաճարների, աշտարակների վրա:

Որոշ դեպքերում, հատկապես` եկեղեցական դրոշներում, ծիրանագույնը դարձավ ֆոն, իսկ ոսկեգույն խաչը` Հայր Աստծո խորհրդանիշ:

 

Դարձյալ ՀՀ երրորդ հանրապետության դրոշի մասին

Հայկական Եռագույնը հիմա արդեն նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից սահմանված ընդհանուր տեխնիկական պայմաններ ունի: Դրանք սահմանվել են  2012 թվականին.

Չնայած, դրոշի մի ուրիշ տարբերակ էլ է օգտագործվում, բայց ոչ շատ հաճախ։

 

Իսկ 15.06.2006 թվականին ընդունված «ՀՀ դրոշի մասին» օրենքում ասվում է, որ  Եռագույնն այսպիսի տեսք պետք է ունենա՝ գունային հետևյալ համադրությունը.

Այսինքն՝ օրենքով է հաստատված, որ Հայաստանի երրոդ հանրապետության  դրոշը սա է ու վերջ: Վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

 

 



 

 

 






 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

17:36 01.08.2025

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...

Խաչանովը կամային հաղթանակով դուրս է եկել 1/8 եզրափակիչ․ Տորոնտո

17:30 01.08.2025

Խաչանովը կամային հաղթանակով դուրս է եկել 1/8 եզրափակիչ․ Տորոնտո

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն աշխարհի 114-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էմիլիո Նավայի դեմ 1/16 եզրափակչի մրցախաղում կամային հաղթանակ է տարել` 6-7, 6-4, 6-1 հաշվով: Քառորդ եզրափակչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ: ...

Տղամարդը մազերի փոխպատվաստման է ենթարկվել և մահացել

17:25 01.08.2025

Տղամարդը մազերի փոխպատվաստման է ենթարկվել և մահացել

Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկ է մահացել Ստամբուլում մազերի փոխպատվաստման վիրահատությունից հետո, գրում է Sun-ը։ «38-ամյա տղամարդը երկուշաբթի օրը ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ և ենթարկվել է մազերի փոխպատվաստման հինգժամյա վիրահատության: Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ անց զբոսաշրջիկը վատ է զգացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է», – նշվում է հոդվածում: Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Հրատարակության […] ...

Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

17:22 01.08.2025

Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի […] ...

Ոսկեհասկի բնակիչը տան բակի զննությամբ կանեփի 70 բույս է հայտնաբերվել

17:15 01.08.2025

Ոսկեհասկի բնակիչը տան բակի զննությամբ կանեփի 70 բույս է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 44-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 70 բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ...

Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

17:06 01.08.2025

Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը: Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար […] ...

BACK_TO_TOP