14:37 17.08.2018
ԱՀ նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով զորքերում բջջային հեռախոսների կիրառման նոր կարգին:
«Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ նոր հրաման։ Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ բարեկամներին, որ նման կարգ գրելու և հրապարակելու բացառիկ իրավունքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինն է, և եթե եղել է զինծառայողներին բջջային հեռախոս ունենալու սահմանափակող կարգ, ապա պետք է հրապարակվեր նաև այդ կարգը չեղարկելու մասին որոշումը, իսկ հիմա, ըստ էության, զինծառայողը, այո՛, իրավունք ունի ունենալու բջջային հեռախոս, բայց ցանկալի չէ, որ այդ հեռախոսը հայտնվի այն վայրում, որտեղ զինվորականն անցկացնում է իր ծառայությունը, անգամ ցանկալի չէ, որ ՊՆ-ում ծառայություն անցնող քաղաքացիական անձինք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունը։
Հ.Գ. կարգը գրողներն արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը»,- գրել է նա:
https://www.facebook.com/aghabekyanartur/posts/1461204423979000?__xts__[0]=68.ARBt6lxorRars-yJ4n47ytYVOX0ltWCGMa-UyJh2iK93UsGXX7r8XsQ2gR3d_AmAMl5Ef5OFKMqjcRMsajntW1bnALH6s7PL8IZLWQPjUGFkggNVyAS6tCD6wJSlO8Fgsfo-L7FAZtuK&__tn__=-R
15:35 10.05.2025
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգըԼավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
15:23 10.05.2025
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում ՇվեյցարիայումԺնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...
15:12 10.05.2025
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժածԱյսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...
14:45 10.05.2025
Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...
14:30 10.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...