12:59 09.01.2023
Ռուսաստանը, որը Վրաստանում ցորենի հիմնական մատակարն է, կրկին բարձրացնում է հացահատիկի արտահանման գինը, հայտնում է BusinessPressNews-ը, փոխանցում է Ալիք մեդիան:
Տեղեկության համաձայն, հունվարի 11-ից ցորենի հարկը ներկայիս 4160,9 ռուբլուց կդառնա 4766,30 ռուբլի (57-ից՝ 65 դոլար) մեկ տոննայի դիմաց։ Արտահանման հարկը նախկին դրույքաչափի համեմատ կավելանա 14,5 տոկոսով. նոր հարկը կգործի հունվարի 17-ից։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2022 թվականի 11 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում ցորենի ներմուծումը զգալիորեն նվազել է՝ գրեթե 56 տոկոսով։ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը գնել է 155 հազար 704 տոննա ցորեն՝ 55,4 մլն դոլար արժողությամբ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 352 հազար 719 տոննա՝ 88,7 մլն դոլար արժողությամբ։
Ավանդաբար հիմնական ներկրողը Ռուսաստանն է, ընդհանուր առմամբ՝ Վրաստանը ցորեն է գնել 8 երկրներից.
Ռուսաստան՝ 145 հազար 776 տոննա՝ 52,3 մլն դոլար արժողությամբ,
Ղազախստան՝ 3 703 տոննա՝ 1,2 մլն դոլար արժողությամբ,
Ուկրաինա՝ 2 500 տոննա՝ 978,8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ,
Հայաստան՝ 3 569 տոննա՝ 714,6 հազար դոլար արժողությամբ,
Ավստրիա՝ 66,2 տոննա՝ 80,9 հազար դոլար արժողությամբ,
Գերմանիա՝ 36,4 տոննա՝ 50,8 հազար դոլար արժողությամբ,
Թուրքիա՝ 53,5 տոննա՝ 46,7 հազար դոլար արժողությամբ,
Ֆրանսիա՝ 0,15 տոննա՝ 0,19 հազար դոլար արժողությամբ:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...