08:18 10.01.2023
Հնդկաստանի իշխանությունները ոչ մի կասկածելի սարք չեն հայտնաբերել ռուսական Azur Air ավիաընկերության Մոսկվա-Գոա ինքնաթիռում, որը նախօրեին գիշերը արտակարգ վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգում՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո, հայտնել է Ջամնագար օդանավակայանի ներկայացուցիչը։
«Ազգային անվտանգությունը կասկածելի ոչինչ չի գտել: Սպասվում է, որ չվերթը Ջամնագարից կուղևորվի Գոա առավոտյան ժամը 10.30-ից մինչև 11.00-ն ընկած ժամանակահատվածում: Ամբողջ ուղեբեռը մանրակրկիտ ստուգվել է», – Անի հրատարակությանն ասել է Ջամնագարի օդանավակայանի տնօրենը:
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ օդանավի ստուգումը սկսվել է նախօրեին՝ մոտավորապես 21.50-ին: Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 236 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։
Ավելի վաղ Հնդկաստանի ավիացիայի նախարարության աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր Գուջարաթ նահանգում ռուսական ավիաընկերության ինքնաթիռի զննության մասին։ Իր հերթին Azur Air ավիաընկերությունը հաստատել է, որ տեղեկություն է ստացել Մոսկվայից Գոա թռչող իր ինքնաթիռներից մեկի ենթադրյալ ականապատման մասին։
Հնդկաստանում ՌԴ դեսպանատնից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ միջադեպի առնչությամբ դիվանագետները կապի մեջ են երկրի իշխանությունների հետ։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...