15:00 17.08.2018
Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն՝ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Վիրահատել են 2 տարեկան երեխայի, որի մոտ այս տարվա հունվարին ախտորոշվել էր 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա: Վիրահատությունը կատարվել է Սանկտ Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ: Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Փոքրիկի առողջական վիճակին ծանոթանալու համար այսօր Արյունաբանական կենտրոն է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հայաստանում առաջին անգամ է նման միջամտություն կատարվում: Հուսանք՝ վերջնական ելքը կլինի դրական, և արդեն հաջորդ փոխպատվաստումները նույնպես կլինեն դրական: Բայց մենք բոլորս պետք է հիշենք, որ սա շատ բարդ պրոցեդուրա է: Ինչու մենք տեղյակ չպահեցինք լրատվամիջոցներին վիրահատության հենց հաջորդ օրը, որովհետև մենք ինքներս պետք է տեսնենք, որ արդյունքները դրական են: Ոչ բոլոր դեպքերում է, որ 100% արդյունք ենք ունենում»,- ասաց նախարարը:
Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ քննարկում են այն հարցը, թե նման դեպքերում պետությունն ինչպես կարող է իր վրա վերցնել ամբողջ ծախսը:
«Մեզ մոտ գնագոյացման հաշվարկներ են արվում, թե ինչքան կարժենա նման վիրահատությունը: Հավանաբար, ինչ-որ թվով պացիենտների համար պետությունն իր վրա կվերցնի այդ ծախսերը: Մանուկների մասով իրավիճակն ավելի բարվոք է, քանի որ շատ ֆոնդեր աջակցում են այդ միջամտությունների ծախսերին»,- ասաց Թորոսյանը:
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանն էլ տեղեկացրեց, որ ամեն տարի Հայաստանում մոտավորապես 20-100 երեխա հիվանդանում է չարորակ նորագոյացություններով: Բայց նրանցից ոչ բոլորին է ցուցվում ցողունային բջիջների փոխպատվաստում:
«Այն բոլոր հիվանդների համար, որոնք կատարելապես բուժվում են քիմիաթերապիայով, առաջին էտապը համարվում է դեղորայքային բուժումը: Անհամեմատ ավելի սահմանափակ է այն երեխաների թիվը, որոնց դեպքում արդյունավետ չի լինում դեղորայքային բուժումը, և նրանց պարտադիր ցուցվում է պատվաստումը: Բայց մենք ունենք նաև ոչ ուռուցքային հիվանդությունների մեծ պլաստ, որոնք կարիք ունեն ոսկրածուծի փոխպատվաստման»,- ասաց նա:
11:31 27.07.2025
Լարսը բաց է11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:09 27.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:58 27.07.2025
«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […] ...
10:42 27.07.2025
Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […] ...
10:27 27.07.2025
Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 26-ին, ժամը 16։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողանում ինքնուրույն իջնել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են ջրվեժից: ...