15:32 17.08.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, կից հետևյալ գրառումն արել.
«Անկեղծ ասած՝ այս երիտասարդին չեմ ճանաչում, անունն էլ չգիտեմ, անգամ չեմ հիշում՝ երբ, որտեղ է արվել սույն լուսանկարը, սակայն երեկ ինձ ուղարկեցին ֆոտոն, հավանեցի ու որոշեցի կիսվել ձեզ հետ:
Գիտեք, մեր ժողովուրդն արդեն ժպտում է, չնայած դեռ առկա բազմաթիվ դժվարություններին ու մարտահրավերներին՝ մեր ժողովուրդն արդեն երջանիկ է, քանի որ վերագտել է իր հպարտությունը, քանի որ կրկին հավատում է. ըստ իս՝ սա հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է:
Հ.Գ. Վստահ եմ, որ այսօր հարյուր հազարավոր ահա այսպիսի փայլող աչքեր եմ տեսնելու Հանրապետության #դուխով հրապարակում: Մինչ հանդիպում»:
16:14 10.05.2025
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհերԹուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...
15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:35 10.05.2025
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգըԼավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
15:23 10.05.2025
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում ՇվեյցարիայումԺնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...
15:12 10.05.2025
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժածԱյսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...