17:12 14.01.2023
Մարտի մեկից կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն մարզպետարաններում: Այն հաստատված է կառավարության որոշմամբ, բայց վերջնական կառուցվածքը հստակեցված չէ։ Գլխավոր քարուղարության բաժիններ են ուղարկվել փոփոխության նախնական տարբերակները, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են։
ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով 1996 թվականից ձևավորված տարածքային կառավարման մարմինները՝ մարզպետարանները համակարգում են հանրապետական, գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։ Այս 27 տարիների ընթացքում մարզպետարանները կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել են, որոշ լիազորություններ ընդլայնվել են կամ հակառակը։ Վերջին 4 տարիներին սկսեց օրակարգում հայտնվել մարզպետարանները միավորելու, խոշորացնելու կամ ընդհանրապես լուծարելու տարբերակները:
Շրջանառվող տարբերակները հաճախ ոչ պաշտոնական, նաև քաղաքացիների քննարկման տիրույթում էլ են հայտնվում՝ թերհավատորեն վերաբերվելով տարածքային կառավարման գործունեությանը։ Այժմ կառավարությունում քննարկվող մարզպետարանների կառուցվածքային փոփոխության մասին որոշումն ուժի մեջ կմտնի մոտ մեկ ու կես ամսից: Նախատեսվում է մարզպետարանների ներկայում գործող վարչություններից մի քանիսը միավորել, նոր կառուցվածքով ունենալ 10 ստորաբաժանում:
«Փոփոխությունները, որպես այդպիսին, լինելու են միաձուլման եղանակով, որոշ ստորաբաժանումներ միավորվելու են։ Ներկայումս առկա 14 ստորաբաժանումների փոխարեն մնալու են 10-ը, այդ 10-ից 7-ը ստորաբաժանումները լինելու են հիմնական մասնագիտական ստորաբաժանումները, իսկ 3-ը՝ աջակցող։ 7-ից 5-ը լինելու են վարչություններ, իսկ 2-ը՝ բաժիններ»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը։
Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը պարզաբանում է՝ նոր կանոնադրությամբ մեկ ստորաբաժանման մեջ կմիավորվեն բնույթով իրար հարակից կամ իրար լրացնող մի քանի բաժիններ ու վարչություններ: Նոր ստորաբաժանումներ չեն ձևավորվելու, իսկ գործող վարչություններից մի քանիսը կփոխեն իրենց անվանումները:
Մարզպետի տեղակալների, խորհրդականների ու օգնականների թիվ չի կրճատվի, բայց վարչությունների ու բաժինների միավորման արդյունքում աշխատակազմ է կրճատվելու: Այդ ցանկում հայտնված աշխատակիցները գործազուրկ չմնալու համար կարող են մասնակցել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին, այս դեպքում նախապատվություն քաղծառայողներին է տրվելու։
«Ներկայումս, ըստ հաստիքացուցակի, Շիրակի մարզպետարանում հաստիքների թվաքանակը 132 է, բայց թափուր հաստիքներ շատ կան և այդ 132-ից միայն 110-ն են քաղաքացիական ծառայության պաշտոններ։ Տարբեր նախագծեր են շրջանառվում, որ լինելու են 80 աշխատակցից մինչև 101-ը, բայց վերջնական որոշում դեռ չկա»,- նշում է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
Մարզպետարաններում աշխատակազմերի ձևավորման սկզբունքը տարբեր է լինելու: Այս պարագայում հաշվի են առնելու մարզերի առանձնահատկությունները՝ մի դեպքում հնարավոր է գյուղատնտեսության վարչություն ձևավորվի ընդլայնված աշխատակազմով, մյուս դեպքում՝ նույն սկզբունքը կարող է գործել քաղաքաշինության վարչության համար:
Որոշում կայացնողը մարզպետներն են լինելու։
Մարզպետարաններին կտրվեն նաև նոր լիազորություններ, հետագայում խոշորացված համայնքների ինստիտուտի լիարժեք կայացման դեպքում, որոշակի գործառույթներ կփոխանցվեն Տեղական ինքնակառավարման մարմիններին։ Կառուցվածքային նոր փոփոխությամբ Շիրակի մարզպետանը կվերանվանվի Շիրակի մարզպետի աշխատակազմ:
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...