Վրաստանի` Ռուսաստանից տնտեսական կախվածություն առաջանալու ռիսկերը մեծ են. վրացի տնտեսագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Վրաստանի` Ռուսաստանից տնտեսական կախվածություն առաջանալու ռիսկերը մեծ են. վրացի տնտեսագետ

10:07 15.01.2023

«Ռուսաստանից տնտեսական կախվածություն առաջանալու ռիսկերը մեծ են, և ռիսկերը միշտ մեծ են մնում, երբ գործ ունես այնպիսի անկանխատեսելի երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, ամփոփելով վերջին շրջանում Վրաստանի՝ ՌԴ-ից ցորեն և ալյուր արտահանող ամենամեծ շուկան լինելու փաստը, ասում է տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն:

Տնտեսագետը նշեց, որ Վրաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի ցորենի ու այլուրի այլընտրանքների և պաշարների կուտակման ուղղությամբ՝ նախապես ստեղծելով ցորենի տարբեր պաշարներ: Ըստ Իսակաձեի՝ հատկապես ալյուրի մասով ճշգրիտ վիճակագրություն կա, որ Վրաստանը Ռուսաստանից այս ապրանքի ամենամեծ արտահանողն է, ինչպես նաև բազմաթիվ այլ ապրանքների ներմուծման առաջատարը։

Իսակաձեի խոսքով, դա պայմանավորված է պատմական գործոններով, երբ Վրաստանը չկարողացավ սկսել ցորենի տեղական արտադրությունը, և, հետևաբար, տարեցտարի հնարավոր չէ մթերել այդ պաշարները, ինչը կապահովեր ցորենի շարունակական վերամշակումը և ալյուրի տեղական արտադրությունը։

«Մյուս գործոնն այն է, որ Վրաստանը չի կարող մրցել ռուսական ալյուրի հետ, որը հաճախ գնային առումով ավելի ձեռնտու է, քան Վրաստանում վերամշակված ցորենից ստացվող ալյուրը, ինչն էլ իր հերթին խանգարում և պարբերաբար դադարեցնում է մեր գործարանների աշխատանքը»,- ասաց Իսակաձեն:

 

Տնտեսագետը նշեց, որ Վրաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի ցորենի ու այլուրի այլընտրանքների և պաշարների կուտակման ուղղությամբ՝ նախապես ստեղծելով ցորենի տարբեր պաշարներ: Ըստ Իսակաձեի՝ հատկապես ալյուրի մասով ճշգրիտ վիճակագրություն կա, որ Վրաստանը Ռուսաստանից այս ապրանքի ամենամեծ արտահանողն է, ինչպես նաև բազմաթիվ այլ ապրանքների ներմուծման առաջատարը։

Տեղեկութան համաձայն, դեպի Վրաստան ալյուրի արտահանումը Ռուսաստանից աճել է 4,7 անգամ և կազմել 202 հազար տոննա։ Արտահանման արժեքն աճել է 6 անգամ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի 11-րդ ամսում Վրաստանը ձեռք է բերել 160 հազար 834 տոննա ալյուր՝ 60,7 մլն դոլար արժողությամբ, ինչը 5,5 անգամ գերազանցում է ծավալով և 6,6 անգամ բարձր արժեքով, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները։ Ներմուծվող ապրանքների 98 տոկոսը, ըստ Geostat-ի՝ ռուսական ալյուրից է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP