Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով

10:41 17.01.2023

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետո

20:45 23.05.2025

Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետո

Ռուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի […] ...

ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

20:34 23.05.2025

ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Մայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից

20:26 23.05.2025

Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից

Մայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։ ...

Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ

20:15 23.05.2025

Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա […] ...

SHANTNEWS

20:00 23.05.2025

SHANTNEWS

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

19:52 23.05.2025

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա […] ...

BACK_TO_TOP