Սաակաշվիլին ցանկանում է մասնակցել Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Սաակաշվիլին ցանկանում է մասնակցել Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին

19:47 17.08.2018

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Новое время»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Նոր ուժերի շարժումը» կմասնակցի Ուկրաինայում 2019 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Սաակաշվիլին նշել է նաև, որ Ուկրաինա կվերադառնա այն ժամանակ, երբ այնտեղից հեռանա նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Սաակաշվիլին նպատակադրված է Ուկրաինա վերադառնալուց հետո դատական ճանապարհով վերականգնել իր քաղաքացիությունը։

«Շատ պարզ է՝ խախտել են իմ իրավունքները, բայց ես կհասնեմ նրան, որ այն մարդիկ, որոնք խախտել են իմ իրավունքները, կեղծել են իմ ստորագրությունը, փոխել են իմ կենսագրությունը և ահաբեկել դատավորներին ու վկաներին, պատժվեն օրենքով սահմանված կարգով»,- ասել է Սաակաշվիլին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել

17:09 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել

Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։ Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, տեղական ժամանակով 15:35-ին (Մոսկվայի ժամանակով 13:05-ին) Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների հրամանատարին։ Ռազմական բանակցություններից հետո «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը կդադարեցնեն բոլոր կրակոցներն […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակչի հաղթողին

17:00 10.05.2025

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակչի հաղթողին

Opta-ի մասնագետները կիսաեզրափակիչ փուլից հետո գործարկել են սուպերհամակարգիչը, որը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու հավանականությունները, հաղորդում է armsport.am-ը: Վերջին խաղում միմյանց դեմ կխաղան երկու անգլիական ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ «կարմիր սատանաների» հաղթելու հավանականությունը կազմում է 50.7%, իսկ «խթաններինը»՝ 49.3%։ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին՝ Բիլբաոյի «Սան Մամես Բարիա» մարզադաշտում։ Մրցաշարի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

16:56 10.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկրից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։ Այնուհետև հյուրերին իր […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

16:52 10.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 10-ին, աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քար կոտրելու հաստոցի […] ...

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

16:48 10.05.2025

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

16:36 10.05.2025

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...

BACK_TO_TOP