23:27 18.01.2023
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր:
CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:
Զեկույցում.
Խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար:
Վերահաստատվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:
Համոզմունք է արտահայտվում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները:
Մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:
Աջակցություն է արտահայտվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությանը:Ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները՝ ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:
Ողջունվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է արվում ԵՄ խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում:
Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է լինի պայմանական՝ կախված երկրի կողմից մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների հարգման ուղղությամբ էական առաջընթացի ապահովումից:
CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:
ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվեց նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը:
20:50 29.06.2025
Ղրղզստանի ԱԳՆ-ը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստերի աղավաղման կանխարգելմանըՂրղզստանը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին փաստերի աղավաղումը կանխելուն ուղղված ջանքերին։ Այս մասին Չոլպոն-Ատայում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել պատմական ճշմարտությունը պաշտպանելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստերի աղավաղումը կանխելու ջանքերին», – ասել է նա։ […] ...
20:29 29.06.2025
«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ինտերը» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքներով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին: Հռոմեական ակումբը տեղեկացրել է սակայն, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: «Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, […] ...
20:20 29.06.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերինՖրանսիան ակնկալում է, որ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը ԵՄ-ի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։ «Առաջիկա օրերին, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին», – այսպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե երբ են ԵՄ երկրները համաձայնեցվելու պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ […] ...
20:00 29.06.2025
ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածուԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...
19:38 29.06.2025
«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...
19:30 29.06.2025
Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմԱնգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...