20:40 17.08.2018
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատացման մասին խոսակցություններին:
«Վերջին շրջանում ինչ ասես՝ ասում են հայ-ռուսական հարաբերությունների մասին: Այսօր ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, որ՝ վայ, էս ինչ վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև՝ Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն: Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել, և այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի, ծիծաղելի է»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել է հեռախոսազրույց, ու կարող է միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Նա հիշեցրեց՝ իրենք ասել են, որ արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու, և իրենց քաղաքականությունը, նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է, նոր մակարդակի բարձրացնելը:
«Երեք ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, այսօր ուզում եմ ասել՝ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո դուք բոլորդ կիմանաք հայ-ռուսական նոր հումանիտար նախագծի մասին, որ աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ, Խորհրդային միության փլուզումից հետո, նոր պատմության մեջ, դա լինելու է համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և որը լինելու է ապացույցը, որ մենք հետևողականորեն գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Փաշինյանը նաև իր խոսքն ուղղեց Ռուսաստանի Դաշնությունում գտնվող այն փորձագետներին, ովքեր անընդհատ ահազանգում են՝ Հայաստանը գնում է Արևմուտք, Արևելք, այլուր, նա նշեց.
«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով: Հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու և զարգանալու է: Մենք զարգացնելու ենք նաև մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Բա ինչո՞ւ չեն ասում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները վատ են: Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում այնտեղ ևս մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել»,- նշեց վարչապետը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...