17:09 21.01.2023
Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը դատարկվել է։ Որպես ինֆեկցիոն բաժանմունք այն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, ինֆեկցիոն հիվանդանոցը այն երեք բուժհաստատություններից մեկն էր, որը միավորվեց Գյումրի ԲԿ-ին, բայց նախապես որոշված էր, որ ինչպես Գյումրիի ծննդատունը, պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, այն մնալու էր իր շենքում, միայն տեղափոխություն էր նախատեսված ուռուցքաբանական հիվանդանոցի համար։
Ինֆեկցիոն հիվանդանոցի դռանը փակցված գրությունը մարդկանց տեղեկացնում է, որ հիվանդանոցը տեղափոխվել է ու գործում է Գյումրի ԲԿ-ում։ Տեղափոխությունը պարզվեց կատարվել է տարեվերջին, հիմա երկհարկանի շենքն ու հարակից բոլոր կառույցները դատարկ են, միայն իր տեղում շարունակում են աշխատել ռենտգեն և ֆլյուրոգրաֆիկ բաժինները, սարքավորումները դեռ տեղում են։
«7-10 հիվանդով միանշանակ մենք նպատակահարմար չգտանք շարունակել էդ շենքում գործունեությունը, եթե շարունակեինք, կունենայինք ահռելի պարտքեր։ Նախքան դեկտեմբերը արդեն պարզ երևում էր, որ մենք աշխատում էինք երկու միլիոն դրամ, բայց ծախսում էինք մոտ 12 միլիոն»,- ասում է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։
Շենքից ինֆեկցիոնի տեղափոխությունը «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի համար թվերի՝ այսինքն, ֆինանսական հիմնավորումների տեսքով են։ Տարեվերջին են հաշվարկել, որ ծախսերը գերազանցել են եկամուտները, հետևանքում՝ ինֆեկցիոնը իր շենքում մնալով կուտակել է 8 մլն դրամի պարտք, որը փոխհատուցել, ըստ կենտրոնի տնօրենի, դեռ սպասում են։
Փոքր բյուջեով աշխատող 60 հոգանոց բուժանձնակազմը այժմ տեղավորվել է բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի ընդամենը մի հատվածում։ Իսկ նպատակային կամ արդյունավետ գործելը հիմնավորում են այսպես , որ բաժանմունքը միացված է թթվածնային կենտրոնական համակարգին, հիվանդները գործիքային և այլ հետազոտություններ անցնելու համար ստիպված չեն լինում տարբեր բուժհաստատություններ այցելել։
Տեղափոխության արդյունքում, հավանաբար հիվանդանոցի բյուջեն կվերանայվի, ինչպես նաև ինֆեկցիոնից տեղափոխված 60 հոգանոց աշխատակազմի թիվը, կրճատումներն անխուսափելի են լինելու:
Իսկ ինչ են լինելու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքն ու հարակից կառույցները․ Արմեն Իսահակյանը նշում է, որ հստակ առաջարկներ դեռ չկան։ Հիշեցնենք, որ այժմ դատարկ և անօգտագործելի տարածքների են վերածված Գյումրիի նախկին վիրաբուժական, նախկին Սամարիթեր և «Ճերմակ» հիվանդանոցների շենքերը, իսկ վերջին մեկուկես տարում նաև ուռուցքաբանական հիվանդանոցը։
«Չեմ կարծում շենքը դատարկ մնա, կան տարբեր առաջարկներ, որոնք կքննարկվեն, մենք էլ կիրականացնենք։ Եթե շենքը դատարկ մնաց, կտանք Պետգույքին, իրենք էլ համապատասխան իրենց աշխատանքները կանեն»,-նշում է Արմեն Իսահակյանը։
Դատարկ մնացած շենքն, ըստ Գյումրի ԲԿ-ի տնօրենի, ունի վերանորոգումների ու արդիականացման կարիք: Այս պահին շենքի մի հատվածը տրամադրված է վարձակալական հիմունքներով, որտեղ գործում է լաբորատոր ծառայություն: Նախկին բուժհաստատության տարածքն, ամեն դեպքում, պահելու են այլընտրանքային, եթե համաճարակային իրավիճակներ լինեն, ինչպես Քովիդի տարածվածության ժամանակ էր, պրոֆիլավորելու և գործելու համար։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...