Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակությունը

19:22 20.01.2023

Քաղաքացու կողմից 2022թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ-ում տված հանցագործության վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, նման խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական ծավալուն և համակարգված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ Ա․ Խ․-ն ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի այնպիսի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է, կամ հանցագործության կատարումը հովանավորելը, կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը, կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի, կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը, կամ անօրինական օգուտ, կամ այլ առավելություն ստանալը։

Ա․Խ․-ն համաձայնություն է տվել, օգտագործելով իր հեղինակությունը, լուծել իրեն դիմած երկու անձանց միջև եղած գումարային վեճը և 2022թ․ հոկտեմբերի 17-ից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ինքնությունները չպարզված թվով 5-6 անձանց ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել նրանցից մեկի՝ վարույթով տուժողի հետ։ Այդ հանդիպումների ժամանակ, խոսակցությունների ընթացքում, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, տուժողի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև վերջիններիս գույքը վերցնելու սպառնալիքների միջոցով, ասել է, որ իրեն դիմած մյուս անձի հետ ունեցած գումարային պարտքերն ինքն է լուծելու և իր հաշվարկներով գումարը կազմում է 314.000 ԱՄՆ դոլար՝ ներառյալ պարտքերն ու եկամուտները, որը պետք է վճարի տուժողը։ Հետագա խոսակցությունների ընթացքում Ա․Խ.-ն տուժողին ներկայացրել է արդեն իսկ ի օգուտ իրեն վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ։ Մասնավորապես՝ նա պահանջել է տուժողին պատկանող գազալցկայաններից ստացված շահույթներից ստանալ եկամուտ և մասնաբաժին: Այդ ամենն ուղեկցվել է նաև տուժողի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար, հարուցված քրեական հետապնդման հիման վրա, վարույթն իրականացնող քննիչի կողմից Ա․Խ-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 323-րդ հոդվածի 1-ին մասով:

2023 թվականի հունվարի 12-ին, դատարան ներկայացնելու նպատակով, Ա․Խ.-ն ձերբակալվել է։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

17:50 11.07.2025

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […] ...

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

17:45 11.07.2025

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

17:40 11.07.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

17:35 11.07.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […] ...

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

17:00 11.07.2025

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […] ...

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

16:50 11.07.2025

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...

BACK_TO_TOP