17:45 21.01.2023
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը 14600 դոլար է ծախսել Հարավային Աֆրիկայում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգության համակարգը ուժեղացնելու համար, ինչպես նաև իր համար վարձել է մոտ 100 թիկնապահ։ Ինչպես գրում է The Sun թերթը հունվարի 21-ի հոդվածում, դա արվել է առևանգման վախի պատճառով։
Էրոլ Մասկի խոսքով՝ իր որդին որոշել է ուժեղացնել անվտանգությունը միլիարդատիրոջ հասցեին վերջերս ստացած սպառնալիքներից հետո։
«Եթե նրանք առևանգեն մեզանից մեկին, դա կլինի ամենաարագ 20 միլիոն դոլարը, որը երբևէ որևէ մեկը վաստակել է իր կյանքում», – ասել է նա:
Իլոն Մասկը հայրական տունը համալրել է բարձր տեխնոլոգիական տեսահսկման համակարգով և էլեկտրականացված ցանկապատերով, ինչպես նաև վարձել է զինված պահակների։
Նրա տանը տեղադրված անվտանգության համակարգի ընդհանուր արժեքը կազմել է 14,6 հազար դոլար, նշել է միլիարդատիրոջ հայրը։
Դեկտեմբերի 15-ին գործարարը հայտնել է, որ անհայտ տղամարդը հետապնդել է իր որդու՝ Աքսի մեքենան: Նրա խոսքով՝ հետապնդողը արգելափակել է մեքենայի շարժը և բարձրացել մեքենայի կափարիչի վրա։ Ըստ Իլոն Մասկի հարձակվողը նման քայլի է դիմել՝ կարծելով, թե մեքենայում գործարարն՝ ինքն է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ Մասկը երեք օրվա ընթացքում վաճառել է Tesla-ի 22 մլն բաժնետոմսը՝ 3,6 մլրդ դոլարով, ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների, շուկան դրան արձագանքել է ընկերության բաժնետոմսերի գնի 12% անկմամբ։ Դրանով Իլոն Մասկը կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ իր տեղը զիջելով ֆրանսիացի Բեռնար Առնոյին։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...