Շիրակի մարզում 2022-ի սուբվենցիոն ծրագրերի 60%-ի աշխատանքներն անավարտ են․ թերությունների պատճառով մի քանի ծրագրերի կատարողականները հաստատված չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Շիրակի մարզում 2022-ի սուբվենցիոն ծրագրերի 60%-ի աշխատանքներն անավարտ են․ թերությունների պատճառով մի քանի ծրագրերի կատարողականները հաստատված չեն

19:08 24.01.2023

Փաստաթղթային ձևակերպումների, ինչպես նաև մրցույթների ուշ անցկացման  պատճառով Շիրակի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի գրեթե 60 տոկոսը մնացել են անավարտ և կշարունակվեն այս տարի։ Այս մասին Գյումրիում իրականացված փողոցաշինական աշխատանքների որակի դիտարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։

Մինչ այս մարզպետարանի վերահսկող հանձնաժողովը շրջայցերի ընթացքում թերություններ ու խախտումներ հայտնաբերել է ոչ միայն Գյումրիում, նաև մարզի խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում իրականացված շինաշխատանքներում։

«Հիմա դիտարկում ենք արդեն ավարտական փաստաթղթերը և փաստացի կատարված աշխատանքները, որովհետև լինում են դեպքեր, երբ  փաստաթղթային առումով ամեն ինչ հստակ է, բայց տեղում դու արձանագրում ես, որ ինչ-ինչ հարցեր կամ խնդիրներ կան, կամ ինչո՞ւ չէ՝ ազգաբնակչությունից ստանում ենք դժգոհություններ, որ աշխատանքները թերի են, կամ իրականացված ասֆալտապատումն արդեն իսկ քայքայվել է, և այս շրջայցի նպատակը նման թերացումները վերահսկելն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Արձանագրված թերությունները վերացնելու համար շինընկերություններին հանձնարարականներ էին եղել։ Մարզպետը նաև շեշտել է, որ իրականացված ծրագրերի վերջնական ակտերը դեռևս ստորագրված չեն, կատարողականների դիմաց գումարները շինընկերություններին կփոխանցվեն միայն թերությունները վերացնելուց հետո։

«Փողոցաշինական ծրագրերն ավարտական փուլին գրեթե մոտեցել էին տարեվերջին, բայց որևէ փողոցի համար ավարտական ակտ չկա, իսկ առանց ավարտական ակտի շահագործման մասին խոսելն ավելորդ է, իսկ սա նշանակում է, որ շինարարին գումարները փոխանցված  չեն, որովհետև  անձամբ իմ վերահսկողության շրջանակներում վճարվում է շինարարը այն դեպքում, երբ ունենք անթերի աշխատանք և ավարտական ակտը ստորագրվում է բոլոր շահագրգիռ  մարմինների կողմից․ այս դեպքում 2022-ի ծրագրերի ավարտ չունենք»,-նշում է Շիրակի մարզպետը։

Նույն խնդիրը կա նաև Գյումրիում համայնք-պետություն համաֆինանսավորմամբ իրականացված փողոցաշինական ծրագրերում։ 2022-ի սուբվենցիոն փաթեթում ներառված Գյումրիի 21 փողոցներից ավարտվել է 19-ի շինարարությունը, որոնց ավարտական ակտերը ևս ստորագրված չեն։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

BACK_TO_TOP