21:47 25.01.2023
Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան ու Սլովակիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով անհապաղ գումար հատկացնել Ադրբեջանից գազ ստանալու նպատակով գազատարը արդիականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Միկաիլ Ջաբարովի հետ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ:
Կոնկրետ ինչի՞ համար է պետք այդ գումարը և ինչո՞ւ է այն հատկացնում Եվրահանձնաժողովը, այլ՝ ոչ Ադրբեջանը: Ինչո՞ւ են Եվրոպայում այդքան կարևորում ադրբեջանական գազը: Արդյո՞ք այն կարող է լուծել Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցը: Եվ գազի դիմաց ի՞նչ է ակնկալում Բաքուն Բրյուսելից:
Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ:
«Հիշու՞մ ես, հուլիսին Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Իլհամ Ալիևը ստորագրեցին համաձայնագիր՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին, որի համաձայն, մոտակա տարիների ընթացքում Ադրբեջանից մղվող գազի ծավալները պետք է առնվազն կրկնապատկվեն: Բանն այն է, որ ներկայիս գազատարը չի կարող ապահովել Ադրբեջանի խոստացված ծավալները: Այդ գազատարով առավելագույնը հնարավոր է մղել տարեկան 20 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ Ադրբեջանի խոստացած ծավալները ապահովելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ ՝ նոր գազամղիչ կայաններ կառուցելու համար:
Հենց այդ ենթակառուցվածքային փոփոխությունների համար են Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան ու Սլովակիան դիմել Եվրահանձնաժողովին և միլիոնավոր գումարներ են ակնկալում:
Ադրբեջանը որոշել է, որ այս հարցում որևէ բեռ չպետք է իր ուսերին վերցնի: Ընդ որում, չի ուզում որևէ ռիսկ կիսել. օրինակ այն ռիսկը, որ եթե Ուկրաինայում պատերազմը դադարի, և եվրոպացիները կրկին ցանկանան Ռուսաստանից գազ գնել»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:35 10.05.2025
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգըԼավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
15:23 10.05.2025
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում ՇվեյցարիայումԺնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...
15:12 10.05.2025
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժածԱյսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...
14:45 10.05.2025
Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...