Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն այս ամիսներին չի դադարեցվել․ 10 հեկտար տարածքում կառուցվում են նոր մասնաշենքեր ու ենթակառուցվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն այս ամիսներին չի դադարեցվել․ 10 հեկտար տարածքում կառուցվում են նոր մասնաշենքեր ու ենթակառուցվածքներ

21:00 26.01.2023

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն այս ամիսներին չի դադարեցվել, եղանակային պայմանները դեռ թույլ են տալիս աշխատանքներ կատարել ամբողջ ծավալով: 10 հեկտար տարածքում մարզական համալիրի բոլոր ենթակառուցվածքների ու մասնաշենքերի կառուցում է ընթանում: Համալիրի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին, ավարտի ժամկետ նախանշվել է 2025 թվականը։

2021 թվականի ամռանը սկսված շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացվել էր  500 միլիոն դրամ։ Սա կառուցապատման առաջին փուլի ֆինանսավորման չափն էր, որով կառուցվել են բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի շինություններից վեցը: Մոտ մեկ ու կես տարի անց պատրաստ է  երկհարկանի շենքի վարչական մասը, մարզադահլիճը, կից կառույցներն ու 13 մետր բարձրության մրցումային դահլիճը, որի պատերին շուտով  կտեղադրվեն 70 տոննա կշռող երկու մետաղական կոնստրուկցիաներ:

Մրցումային դահլիճը կունենա 1000 նստատեղ, հանդերձարաններ ու հանգստի սենյակներ: Մարզական համալիրի բարձրահարկ կառույցները հարմարեցված կլինեն նաև  հաշմանդամություն ունեցող մարզիկների ու հյուրերի տեղաշարժի համար: Ձյուն չկա, բայց գրանցվող ցածր ջերմաստիճանի պայմաններում շաղախը չսառչելու համար օգտագործում են հատուկ նյութեր:

«Ցուրտ եղանակներին, հատուկ նորմերով նախատեսված, մենք լուծույթներ ունենք, որոնք խառնում ենք ջրի հետ, որ աշխատանքները  շարունակենք, բետոնը չսառչի, այսպես կարող ենք աշխատել մինչև 5 աստիճան ցրտի պայմաններում»,- նշում է «Գրիգորյան Շին» ՍՊԸ աշխղեկ Միշա Թամամյանը։

Մարզական համալիրի կենտրոնական հատվածում նաև սկսվել են 4 մասնաշենքերից բաղկացած հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները: Կառույցը լինելու է բրգաձև, ունենալու է մինչև չորս հարկ բարձրություն: Հիմքերի փորման աշխատանքների ժամանակ բացված տուֆային շերտը պատճառ է դարձել, որ ավելի խորը հիմքեր կառուցվեն, արդյունքում՝ առաջացել է ավելի քան 3 մետր բարձրության ստորգետնյա տարածք, որն էլ որոշվել է վերածել հրաձգարանի:

«Նիշի  ու գրունտի  հետ կապված փոփոխություն եղավ։ Հասել էինք տուֆի շերտին, այդ իսկ պատճառով հյուրանոցի  ընդհանուր  տարածքում առաջացավ նկուղային հատված՝ մոտավորապես 3300 քմ մակերեսով։ Այս դեպքում դա շատ լավ եղավ, նախնական տվյալներով կօգտագործվի որպես հրաձգարան»,- նշում է շինընկերութան աշխղեկը։

Սա միակ նախագծային փոփոխություն չի եղել, մարզական համալիրում կկառուցվի նաև լողավազան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու ցատկահարթակներով:

Հարևանությամբ՝ մարզադաշտի համար նախատեսված տարածքում ընթանում են մարզադաշտի կառուցման նախապատրաստական  աշխատանքները: 1000 հանդիսականի համար կառուցվող մարզադաշտը կունենա առանձնացված վազքուղիներ։ Բազմաֆունկցիոնալ մարզական համալիրը կունենա նաև թենիսի ու վոլեյբոլի կորտեր։

Հաստատված ֆինանսական հատկացումների ժամանակացույցն ու շինարարության ընթացքի փուլերի ժամկետները չխախտելու պարագայում շինարարը կառուցապատումները կավարտի 2025 թվականին, ինչպես և նախանշված է ծրագրով։ Իսկ լողավազանի շինարարության համար կսահմանվեն լրացուցիչ  ժամկետներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP