19:57 27.01.2023
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վելուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը:
🇨🇵Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Լոռու մարզ է այցելել հունվարի 26-ին՝ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ լինելով Ալավերդու ուսումնարանում և քոլեջում, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ այսօր նախատեսում են լինել Վանաձորի բժշկական կենտրոնում, Ստեփանավանի «Լոռե» փրկարարական ջոկատում, ապա նաև՝ Սպիտակի քոլեջում:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրել են, որ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնը» ստեղծվել է 1864 թվականին: Այժմ ուսուցանում են ավելի քան 100 մասնագիտություններ և տարեցտարի ավելի մեծ հաջողություններ են գրանցում:
Այս կրթական կենտրոնի նախաձեռնությամբ Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում շուրջ 20 տարի առաջ Երևանում ստեղծվել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը»: Այժմ նպատակ կա ընդարձակելու վերջինիս գործունեությունը՝ ստեղծելով ավելի շատ մասնագիտություններ և ընդլայնվելով դեպի մարզեր. գործակցել մարզում գործող միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ, հզորացնել նրանց կարողությունները:
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործակցության ընդլայնման նախաձեռնության համար և նշել, որ Լոռու մարզպետարանը իր լիազորությունների շրջանակներում ամեն կերպ պատրաստ է աջակցել այս հարցում:
-Մենք չափազանց կարևորում ենք միջին մասնագիտական կրթության զարգացումը և ընդլայնումը, որովետև գիտակցում ենք դրա կարևորությունը երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման և շուկայի պահանջարկի բավարարման առումով,-ասել է Արամ Խաչատրյանը:
Նա իր խոսքում ընդգծել է նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ջերմությունը և նշեց, որ Լոռու մարզը տասնյակ տարիների գործակցային հարաբերություններ ունի Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի, իսկ մարզի քաղաքային բնակավայրերը՝ Ֆրանսիայի տարբեր համայնքների հետ:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...