21:00 27.01.2023
Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին ընդառաջ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվել է ռազմամարզական բացօթյա դասարան:
Ներկա են գտնվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյան բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր:
Բացօթյա դասարանում տեղադրված է լեռնամագլցման վարժասարք, որը կծառայի թե՛ լեռնային պատրաստության, թե՛ աշակերտների ֆիզիկական պատրաստության համար: Առկա է նաև հրաձգության բնագիծ՝ նմանեցված իրական զորային հրաձգարանի, տեղադրված են թիրախներ, ժամապահի ծառայության կետ և այլն:
– Նման նախաձեռնությունները մեծ աջակցություն են հայոց բանակին, նաև այն զորամասերին, որտեղ կծառայեն հատուկ պատրաստություն անցած աշակերտները: Լոռու մարզպետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել և իրականացրել են այս ծրագիրը,- իր խոսքում ասել է Գոռ Ասրյանը:
Ռազմամարզական բաց դասարան հիմնելու նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Արևածագի դպրոցի ՆԶՊ առարկայի ուսուցիչ Զորայր Հարությունյանինն է, ում գաղափարը կյանքի են կոչել դպրոցի աշակերտներն ու անձնակազմը: Դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանը խորին շնորհակալություն է հայտնել գաղափարն իրականություն դարձնող բոլոր աջակիցներին:
Արևածագի դպրոցն ունի 126 աշակերտ: Դպրոցականները բաց հրաձգարանում հնարավորություն կստանան անցկացնել ռազմագիտության դասաժամերի գործնական պարապմունքները, ինչը կնպաստի զինվորական պատրաստության ուղղությամբ աշակերտների գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործել կրակային պատրաստության իրենց գիտելիքները:
Միջոցառման ավարտին դպրոցի աշակերտները հանդես են եկել են ցուցադրական ելույթով:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...