15:49 31.01.2023
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների կապակցությամբ նույն վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի դեկտեմբերին ոստիկանության մայորը և ոստիկանության երկու կապիտաններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, ճանապարհային երթևեկության խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 13 դրվագով պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ: Մասնավորապես, ճանապարհային ոստիկանության տեսուչները երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ անձանց նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց նրանցից պահանջել և ստացել են մինչև 10 հազար դրամ կաշառք: Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև, որ նրանք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Հունվարի 30-ին ներքին անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են ճանապարհային ոստիկանության երեք ծառայողներին և ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե:
Նախաքննությունը շարունակվում է:
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...
21:53 12.07.2025
Հրդեհ Աբովյան քաղաքումՀուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […] ...
21:46 12.07.2025
CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետոԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի հուլիսին մահափորձի ժամանակ պաշտպանած գաղտնի ծառայության ղեկավարներն ու գործակալները պատասխանատվության չեն ենթարկվել նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ թույլ տրված սխալների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գաղտնի ծառայության պաշտոնյաները հայտարարում են, որ չափազանց հիասթափված են Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում մահափորձի արձագանքից։ Չնայած ծառայության այն ժամանակվա ղեկավար […] ...