Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով

13:52 01.02.2023

Առաջարկվում են ինչպես խմբագրական, այնպես էլ որոշակի հստակեցումներ: Երկու տարի առաջ ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ եւ խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծիքներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել պետական մարմիններից հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու հնարավորությունը, նշված է նախագծում: Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը: Լիցենզավորված անձին հնարավորություն է տրվում վերանայել քվոտաները:

Որոշակի քննարկում ծավալելուց հետո պատգամավորները, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու տնտեսվարողների կարծիքներին ծանոթանալու, ինչպես նաեւ նախաձեռնության լրամշակման անհրաժեշտությունը, առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչը զեկուցողն ընդունել է: Նախաձեռնության քննարկման հետաձգումը կարեւորել է նաեւ նիստին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Պատգամավորներից շատերի համար անհասկանալի էր նաեւ այն, թե ինչու է նախաձեռնությունը ներկայացնում Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսական ոլորտին: Փոխնախարար Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը միասնական է, սակայն ներկայացնում է Առողջապահության նախարարությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ առաջիկա օրերին համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

SHANTNEWS

22:00 12.07.2025

SHANTNEWS

Հրդեհ Աբովյան քաղաքում

21:53 12.07.2025

Հրդեհ Աբովյան քաղաքում

Հուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […] ...

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

21:46 12.07.2025

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի հուլիսին մահափորձի ժամանակ պաշտպանած գաղտնի ծառայության ղեկավարներն ու գործակալները պատասխանատվության չեն ենթարկվել նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ թույլ տրված սխալների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գաղտնի ծառայության պաշտոնյաները հայտարարում են, որ չափազանց հիասթափված են Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում մահափորձի արձագանքից։ Չնայած ծառայության այն ժամանակվա ղեկավար […] ...

BACK_TO_TOP