19:39 01.02.2023
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծվել է կոլապսային իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Երևանի դատարաններ դատավորների տեղափոխությունն այսպես են բնորոշում գյումրեցի փաստաբանները։
«Դատավորներին տեղափոխում են, բայց նման աննախադեպ տեղափոխություն դեռևս տեղի չէր ունեցել։ Եղել էր, որ մի դատավոր տեղափոխում էին, տեղը մեկ ուրիշին էին նշանակում, բայց այս երկու ամսվա ընթացքում՝ դեկտեմբեր և հունվար, միանգամից 4 քրեական դատավորներ և 4 քաղաքացիական դատավորներ տեղափոխվեցին Երևան»,- ասում է փաստաբան Հայկ Հարությունյանը։
«Աչքներս լույս, ևս երկու դատավոր այսօր էլ տեղափոխվեցին՝ հենց փետրվարի մեկով, երկու դատավոր քաղաքացիական մասնագիտացմամբ այլևս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում 10-11 դատավոր Շիրակի մարզի դատարանից տեղափոխվել է այլ դատարաններ, այսինքն՝ 18-19 հաստիքով, դատարանի կեսից ավելին տեղափոխված են»,- նշում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Հաճախակի դարձած տեղափոխությունների պատճառով դատավորների վարույթներում գտնվող քրեական ու քաղաքացիական գործերը անհարկի ձգձգվում են, վերջնական վճիռներ չեն կայացվում։ Ըստ փաստաբանների, դատավորների տեղափոխությունների պատճառով ոչ միայն ստիպված են լինում արդեն մի քանի անգամ դատաքննություններով անցած նույն գործի դատական պրոցեսը սկսել զրոյից, այլև մի քանի տարի հնարավորություն չեն ունենում հայցվոր կողմին տրամադրել վերջնական վճիռը։
«Այս ամենը բերում է նրան, որ քաղաքացիները դատական պաշտպանվածությունից խուսափում են, այսինքն, երբ քաղաքացին դիմում է փաստաբանին և մենք տեղեկացնում ենք, որ իրականում մեկ տարուց ավելի կարող է ձգվել օրինակ՝ ամուսնալուծության գործը, զարմանում են ու շատ հաճախ հրաժարվում դատական պաշտպանվածությունից, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է համարվում»,- ընդգծում է փաստաբան Արինա Մեծոյանը։
«Մենք Շիրակի մարզից ունենք պատգամավորներ, ովքեր հանդիսանում են մեր ներկայացուցիչները ԱԺ-ում։ Դեկտեմբեր ամսից մենք սկսել ենք տարբեր հարթակներում բողոքներ ներկայացնել, որևէ պատգամավոր փորձ կատարե՞լ է մեզ հետ հանդիպել ու մեր խնդիրը ներկայացնել ԱԺ-ում, չէ որ ԲԴԽ 5 դատավորներին ընտրում են հենց պատգամավորները»,- նշում է փաստաբան Գայանե Գևորգյանը։
Փաստաբաններն իրենց դիմում-բողոքն են ուղարկել նաև ԲԴԽ, նաև հանդիպում են ունեցել Փաստաբանների պալատի նախագահի հետ, ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծված իրավիճակը։ Փաստաբանների պալատը ևս գյումրեցի փաստաբանների բողոքը պատրաստվում է գրավոր ներկայացնել ԲԴԽ։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...