Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. Լավրով

12:57 02.02.2023

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարքագծային փոփոխության հանգեցնելու սոցիալական արշավը ցույց է տվել իր արդյունավետությունը

19:42 25.04.2024

Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարքագծային փոփոխության հանգեցնելու սոցիալական արշավը ցույց է տվել իր արդյունավետությունը

Ապրիլի 23-ին Երևանում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի […] ...

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

19:26 25.04.2024

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […] ...

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

13:34 25.04.2024

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝  Թուրքիայի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ  ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում   զրուցել ենք […] ...

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

19:00 24.04.2024

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

Հայոց ցեղասպանությունը առանցքային  նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը:  Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP