15:35 03.02.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ փետրվարի 3-ին գումարել է նիստ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկված առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված եւ կեղծ դեղերը: ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ բարձրացնել տուգանքի չափերը. անօրինական ներկրված դեղերի մինչեւ 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք կսահմանվի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում լիցենզիան կկասեցվի մինչեւ 2 ամիս ժամկետով:
Հեղինակներն ընդունել են Կառավարության ներկայացրած տեխնիկական բնույթի առաջարկները:
Պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ նախաձեռնության համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ մեր երկրում դեղը պետք է գրանցված լինի, որպեսզի տնտեսվարողն օրենքի շրջանակում հնարավորություն ունենա այն ներկրելու եւ վաճառելու: «ՀՀ-ում գրանցված է մոտավորապես 3500-3600 անուն դեղ»,- ընդգծել է պատգամավորը եւ կարծիք հայտնել, որ չգրանցված դեղ ներկրելու համար ավելի մեղմ սանկցիաներ կիրառելն ընդունելի չէ: Բնակչության համար դեղորայքն առավել հասանելի դարձնելու տեսանկյունից Արմենուհի Կյուրեղյանը կարեւորել է գրանցված դեղերի ցանկի ընդլայնումը:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությամբ էլ Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանել 2020 թվականի հունիսից գործունեություն ծավալող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով: Հարցը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը կատարել է տեխնիկական փոփոխություն:
Նիստում հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2023 թվականի տարեկան ժամանակացույցը:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...