Անի խոշորացված համայնքը 2023-ին սուբվենցիոն ծրագրեր չի ներկայացրել. որոշումներ կայացնելու համար չունեն ձևավորված ավագանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Անի խոշորացված համայնքը 2023-ին սուբվենցիոն ծրագրեր չի ներկայացրել. որոշումներ կայացնելու համար չունեն ձևավորված ավագանի

18:39 09.02.2023

Կառավարությունն ավելացրել է մարզերի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը, զուգահեռ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող ծրագրային փաթեթներն ավելի նպատակային են դառնում։ 2023 թվականի սուբվենցիոն փաթեթների ներկայացման ժամկետներն ավարտված են, այժմ ընթանում են ծրագրերի հաստատման, որոշների դեպքում՝ շինմրցույթների հայտարարման և ընտրության փուլերը: Այսինքն, նախապատրաստական գործընթացի շուտ անցկացումը երաշխիք է լինելու աշխատանքների շուտ մեկնարկի։ Շիրակի մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում 2022-ից անավարտ շինծրագրեր կան, որոնք  կշարունակվեն նորերի մեկնարկին զուգահեռ։

Անցած տարի Ախուրյան խոշորացված համայնքը կառավարություն էր ներկայացրել 12 սուբվենցիոն փաթեթներ, որոնց շինարարական փուլը ուշացած է մեկնարկել ՝ նույնիսկ աշնան կեսին։ Արդյունքն էլ եղել է այն, որ 12 ծրագրերից  միայն մեկի՝ փողոցի հիմնանորոգումն են ավարտել, ևս մեկն էլ 2021-ից մնացած Արևիկ գյուղի փողոցի ասֆալտապատումը։

2022-ի անավարտ ծրագրերի հետ սպասում են, որ այս տարվա նորերը ևս կսկսեն։ Այս տարի կառավարություն են ներկայացրել 10 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուրը 1 միլիարդ 600 միլիոն դրամ արժեքով: Ծրագրերը հաստատված են, համայնքի ներդրումը  600 միլիոն դրամ է կազմում: Փորձել են պահպանել համամասնությունը բոլոր բնակավայրերի համար։ Փաթեթներում ներառված են նաև մեծ ու թանկ ծրագրեր:

«Մեծ ծրագիր ունենք Ախուրյանի Ղարիբջանյան բնակավայրում, որտեղ ոռոգման ցանց ենք կառուցելու․ 400 միլիոն դրամանոց ծրագիր է, նախատեսված է պատվարի կառուցում, ոռոգման ցանցի կառուցում և պոմպակայանի կառուցում։ Այս ծրագրի միջոցով կլուծվի Ղարիբջանյան գյուղի և հարակից բոլոր բնակավայրերի ոռոգման խնդիրը»,- նշում է Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Գնել Մանուկյանը։

 

Թանկ  ծրագրերից է համարվում նաև Շիրակ, Ոսկեհասկ, Երազգավորս և Առափի գյուղերի գազաֆիկացումը։ Մոտ 500 միլիոն դրամ գնահատված սուբվենցիոն ծրագրով գյուղերում և՛ նոր գազատար խողովակներ կացկացվեն, և՛ ներքին ցանց կկառուցվի:

Մարզի 2023-ի սուբվենցիոն փաթեթը մեծացել է, ֆինանսավորման չափն ավելացել՝ կազմելով 10 միլիարդ դրամ։ Ստացված վերջնական հայտերով թանկարժեք են Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրածները: 9-ը ծրագիր է՝ ընդհանուր արժեքը մոտ 6 միլիարդ դրամ: Ախուրյանի, Արթիկի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների սուբվենցիոն փաթեթների թիվն ու գումարի չափերը հայտնի են, միայն Անի խոշորացված համայնքն է, որ դեռ մնում է առանց սուբվենցիոն փաթեթների։ Պատճառը  համայնքային կառավարման ոչ լիարժեք համակարգումն է։

«Նման դեպքերում, երբ համայնքը չունի ավագանի, չի կարող կազմակերպել  ավագանու նիստեր և ընդունել որոշումներ, տվյալ դեպքում սուբվենցիոն հայտերն ամբողջական փաթեթներով կքննարկվեն  մայիսի 25-ին»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

Հիշեցնենք, մարտի 26-ին Անի խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու նոր ընտրություններ, ըստ այդմ՝ ձևավորվելու է նոր ավագանի և ընտրվելու է  համայնքապետ, ինչը փաստացի ձախողվել է 2022-ի  նոյեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ Իսկ միակ սուբվենցիոն ծրագիրը Անի համայնքի համար 2022-ին հաստատել է նախորդ ավագանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP