Խնձորով բեռնված ավտոմեքենաները Լարսից Բագրատաշեն դեռ չեն հասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Խնձորով բեռնված ավտոմեքենաները Լարսից Բագրատաշեն դեռ չեն հասել

09:55 08.03.2018

«Լարսից Բագրատաշեն վերադարձող` խնձորով բեռնված ավտոմեքենաները Բագրատաշենի մաքսակետ դեռ չեն հասել», – այս մասին Shantnews-ին քիչ առաջ հաղորդեց Օհանավանի բնակիչ Վարդան Մանվելյանը, ով Բագրատաշեն է գնացել բեռը պիտակավորելու աշխատանքներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Օհանավան գյուղի բնակիչները երեկ կրկին փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ավելի քան 10 օր խնձորով բեռնված 23 մեքենա Լարսի անցակետում էին մնացել, քանի որ ռուսական կողմն արգելում է իր տարածք մտնել՝ փաստաթղթային որոշ խնդիրներ ունենալու պատճառով: Երեկոյան հայտնի դարձավ, որ 23 մեքենաներից 11-ին ռուսական կողմը թույլատրել է հատել սահմանը: Բագրատաշեն են վերադառնում այն 12 բեռնատարները, որոնց փաստաթղթերում Լարսի անցակետում ընթացքը շարունակելու արգելք է դրվել՝ stop կոչվող կնիքը:

Ինչպես Shantnews-ին հաղորդել է Վարդան Մանվելյանը գիշերվա ընթացքում իրենք կարողացել են պիտակներ փակցնել 2 բեռնատարի խնձորների վրա: Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնք կանգնած են եղել Բագրատաշենի  անցակետում: Սպասում են, թե Լարսից եկող 12 մեքենաներին և թե այն բեռնատարներին, որոնք Երևանից Բագրատաշեն ճանապարհին են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

17:40 30.04.2025

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն չի համաձայնի երկարաժամկետ զինադադարի։ «Այսօրվա դրությամբ Իսրայելը չի ​​ընդունել մշտական ​​հրադադարը: Առանց ԱՄՆ-ի ճնշման Իսրայելը մտադիր չէ երաշխավորել մշտական ​​հրադադար: Կարծես թե նա կհամաձայնի որոշակի ժամկետով զինադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց»,-լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա […] ...

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

17:33 30.04.2025

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: ...

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

17:26 30.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

BACK_TO_TOP