15:55 07.02.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել էր «Հայրենիքի շքանշան»-ով, պետք է զրկվի այդ կոչումից:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողը նկատել է, որ իշխանությունում մեջ եղել է «Ազգային հերոս»-ի կոչում ստացած անձ, որը հիմա բանտում է՝ հստակեցնելով, որ խոսքը ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մասին է, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանել է, թե եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը:
«Կարծում եմ` եկել է ժամանակը վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը։ Պետք է հասկանալ` արդյոք այն մարդիկ, որոնց նկատմամբ հետագայում դատավճիռ կկայացվի, պետք է շարունակեն մնալ… Կարծում եմ, որ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, ապա այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,– ասել է Սիմոնյանը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են եղել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: 2022 թվականի մարտից Փիլոյանը գտնվում է կալանքի տակ։
Անդրանիկ Փիլոյան 2022 թվականին արժանացել էր Հայաստանի Ազգային հերոսի կոչման։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...